«Նիկոլին պետք են թալան-փարթիներ. մանիպուլյատիվ կտերը դադարել են մոգական ազդեցություն ունենալ». Նաիրա Զոհրաբյան
![]() 968 Հինգշաբթի, 09 փետրվարի, 2023 թ., 10:24 «Փաշինյանի մանիպուլյատիվ կտերն այլևս դադարել են հասարակության շատ ավելի լայն զանգվածների վրա մոգական ազդեցություն ունենալ, Նիկոլին արդեն պետք են թալան-փարթիներ»,- այս մասին 24News-ի եթերում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով պատգամավորներ Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին: Զոհրաբյանը հարց է բարձրացրել՝ «երբ Նիկոլ Փաշինյանի օրոք ղեկավարած ԳՇ պետի օգնական Պողոս Պողոսյանը 25 մլն դրամով հողատարածք է գնել ու 420 մլն-ով վաճառել պատգամավոր Իշխան Զաքարյանին, բա ինչի՞ Գլխավոր դատախազն այդ գործով միջնորդություն չի ներկայացնում»: Գլխավոր դատախազի՝ ԱԺ-ում ներկայացրած միջնորդությունների քննարկմանն ընդդիմության չմասնակցելը Զոհրաբյանը վախկոտություն է անվանել. «Ինչի՞ չեք գնում, վախենո՞ւմ եք Նիկոլից, բա գնացեք և նրա երեսին ասեք այն, ինչ ասում եք ԱԺ-ի միջանցքներում և ինչ գրում եք ձեր գրառումներում»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
