«Վարժական հավաքներն ու դրանց հնարավոր արդյունքը». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Առաջիկայում սպասվող վարժական հավաքների արդյունավետությունը և նշանակությունը ճիշտ գնահատելու համար նախ պետք է հասկանալ, թե առհասարակ ի՞նչ է նշանակում վարժական հավաք:
Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքը հստակ սահմանում է, թե ինչի համար են վարժական հավաքներ անցկացվում:
Ըստ այդ ձևակերպման՝ վարժական հավաքի նպատակը պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է:
Ի՞նչ է նախատեսված վարժական հավաքներ հայտարարարելու կառավարության համապատասխան որոշմամբ և պահեստազորից զորակոչվող քաղաքացիների ռազմական ունակությունները ինչպես են կատարելագործվելու, երկրորդ, ինչպիսի մասնագիտական վերապատրաստում են անցնելու պահեստազորայինները:
Կառավարության որոշմամբ ընդամենը տեսանելի է, որ զորակոչվող պահեստազորայինները 11 օր նախապատրաստվելու են, որպեսզի 2 շաբաթ մարտական հերթապահություն կրեն:
Այսինքն՝ առավելագույնը պահեստազորայինը սովորելու և կատարելագործելու է մարտական հերթապահությանը վերաբերվող իր գիտելիքները, ապա պետք է առաջնագծի որևէ հատվածում դիրքապահ առաքելություն անցնի:
Օրենքով նախատեսված մասնագիտական վերապատրաստում առհասարակ տեսանելի չէ, իսկ ռազմական ունակությունների անվան տակ զուտ մարտական հերթապահության նախապատրաստական աշխատանքն է:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ վարժական հավաքը սահմանող օրենքը մարտական հերթապահության կրման մասին որևէ բան չի ասում:
Սա էլ վարժական հավաքներն ու դրանց հնարավոր արդյունքը»:

«Ադրբեջանցի մեղադրյալի կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով»․ Անուշ Միրզոյան
1717:06
«Փաշինյանն այսպես է մեկնաբանում՝ լավ իմանալով, որ ֆիլմի գաղափարի հեղինակը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է»․ Արթուր Սուքոյան
2817:00
«Չեմ զարմանա, եթե Փաշինյանը ստորագրի ՀՀ-ն միութենական պետության մեջ մտցնելու փաստաթղթի տակ»․ Նաիրի Հոխիկյան
3816:48
«Ադրբեջանը անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրությունից փորձում է հանել դեռ 2005 թվականից»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
3916:42
«Ձեր ծաղրական արտահայտությունը շատ ավելի խոսուն է, քան ձեր իշխանության պաշտոնական պարզաբանումները»․ Մետաքսե Հակոբյան
5616:18
Սերբիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 27-ին
15016:13
Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
6416:06
«Մածեմածիկայի ժամին գրատախտակին գնացողների համար պաշտոններ ստանալու ժամանակն է»․ Ոսկան Սարգսյան
7515:54