Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Բացարձակապես անընդունելի է մեզ ուղղված քննադատությունը». վարչապետ

«Բացարձակապես անընդունելի է մեզ ուղղված քննադատությունը». վարչապետ
221
Հինգշաբթի, 16 փետրվարի, 2023 թ., 12:24

«Բացարձակապես անընդունելի եմ համարում այն քննադատությունները, որոնք հնչում են մեր հասցեին. մեր գործողությունները հումանիտար շարժառիթ ունեն: Չեմ կարող պատկերացնել իրավիճակ, որ դռնից այն կողմ միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունենան բնական աղետի պարագայում ու որևէ մեկը կարող է անտարբեր մնալ»,- անդրադառնալով Թուրքիա հումանիտա օգնություն ուղարկելուն՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ այսօրվա նիստում որոշվեց 2023 թվականի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 157,816.1 հազար դրամ՝ երկրաշարժից տուժած երկրներին սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով։