Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Մահացած քաղաքացու անունով ոստիկանությունից մեկ տարի շարունակ գումար է դուրս գրել․ «Ժողովուրդ»

Մահացած քաղաքացու անունով ոստիկանությունից մեկ տարի շարունակ գումար է դուրս գրել․ «Ժողովուրդ»
262
Շաբաթ, 18 փետրվարի, 2023 թ., 10:48

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Փետրվարի 8-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի էրեբունու բաժնի օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկել անչափահասների, ծեծի ենթարկել և խոշտանգել նրանց։ Հաջորդ օրն անչափահասներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ոստիկանության բաժին ներկայացած փաստաբանների նկատմամբ շուրջ 4 րոպե անընդմեջ բռնություն էին գործադրել, ծեծի ենթարկել, սպառնացել և հայհոյել՝ խոչընդոտելով մասնագիական գործունեությունը:

Ու մինչ իրավապահներն ուսումնասիրում են այս դեպքը, «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ոստիկանության էրեբունու բաժնի պետ Արմեն Գասպարյանի գործունեության մասով: Պարզվում է՝ հեղափոխությունից առաջ ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանը Գասպարյանին համակարգից հեռացրել էր լուրջ բացահայտումներից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: