Նարեկ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի
![]() 316 Հինգշաբթի, 23 փետրվարի, 2023 թ., 11:30 Փետրվարի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմանում Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Էդգար Խ-ն իր վարած «ՎԱՍ» մակնիշի ավտոբուսով Դիմիտրով գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 11-ամյա Վ․ Պ-ին, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել «Արտաշատ» ԲԿ, որտեղից այնուհետև երեխային տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Աղբյուրը նաև հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է «ԼԻԳԱ» ՍՊԸ հաշվեկշռում որպես Երևանից դեպի Նարեկ գյուղ՝ թիվ 466 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոց։ |

«Հայտնաբերվել է զինծառայող Մհեր Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով». ՊՆ
255Երեկ, 23:23
Դարպասի 46-ամյա բնակիչը համագյուղացուն Էլեկտրաշոկով ստիպել է 10 հազար դոլար փոխանցել իր հաշվեհամարին
329Երեկ, 19:42
Պայթյուն՝ Նորապատ գյուղում
278Երեկ, 16:36
Մահվան ելքով վրաերթ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին
38011.12.2025, 21:12
Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տարածքի պատճառով․ #База (լուսանկար)
61311.12.2025, 10:48
Բախվել են ՊՆ «Կամազ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա զոհ
49210.12.2025, 20:36
«Ղեկին 15-ամյա տղա է եղել». մանրամասներ՝ ողբերգական վթարից (տեսանյութ)
58010.12.2025, 16:36
Մարոկկոյում բնակելի շենքերի փլուզման հետևանքով 22 մարդ է զոհվել (տեսանյութ)
97810.12.2025, 16:24
