Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«ՏՏ ոլորտը հետաքրքիր տրանսֆորմացիայի մեջ է մտել». Վահրամ Մարտիրոսյան

«ՏՏ ոլորտը հետաքրքիր տրանսֆորմացիայի մեջ է մտել». Վահրամ Մարտիրոսյան
262
Չորեքշաբթի, 01 մարտի, 2023 թ., 22:42

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գլոբալ ՏՏ ոլորտը հետաքրքիր տրանսֆորմացիայի մեջ է մտել։ Մարդկանց և ֆինանսների շարժի փոխարեն ավելի ու ավելի են կարևորվում իրական արդյունքը և իրական եկամտաբերությունը։
ՏՏ ընկերություններում անցած տարվա կրճատումները ավելի մեծ թափ են ստանում, և արդեն տարվա սկզբից աշխարհում կրճատվել է մոտ 120.000 աշխատակից:
Բայց սա ընդհանրապես չի նշանակում, որ ՏՏ պահանջարկն է նվազում, ընդհակառակը պահանջարկը աճում է, ուղղակի փոխվում են մշակումների նկատմամբ պահանջները։ Եթե նախկինում դրանք ավելի պարզ էին, ապա ժամանակի հետ դրանք դառնում են ավելի ու ավելի բարդ։ Հետևաբար «այնքան որ» ծրագրավորող լինելը կորցնում է իր ակտուալությունը, և ավելի խորը գիտելիքների վրա հիմնված մասնագետները ավելի ու ավելի են լինելու պահանջված»։