«Եվրոպացի պաշտոնյան ասաց, որ Փաշինյանը բանակցում է Արցախն Ադրբեջանի կազմում տրամաբանության մեջ». Հայկ Մամիջանյան
![]() 2044 Հինգշաբթի, 02 մարտի, 2023 թ., 11:48 «Եվրոպացի բավականին բարձրաստիճան մի պաշտոնյա մեզ հետ հանդիպման ընթացքում, Արցախի կարգավիճակին, ինքնորոշման իրավունքին վերաբերող իմ ելույթից հետո, ուղիղ տեքստով ասաց՝ պարո՛ն Մամիջանյան, մենք ձեր դիրքորոշումները գիտենք, բայց Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն որևէ բանակցություն չի տանում Արցախի կարգավիճակի վերաբերյալ ու բանակցային տրամաբանությունն ամբողջապես հիմնված է Ադրբեջանի կազմում Արցախի ապագային»,- այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ այդ պաշտոնյան որոշակի ազդեցություն ունի գործընթացներին. «Հստակ տեքստով ինձ ասաց, որ Փաշինյանը բանակցում է Արցախն Ադրբեջանի կազմում տրամաբանության մեջ: Սա՛ է իրողությունը: Ես իմ խոսքերի համար պատասխանատվություն կրում եմ»,- հավելեց պատգամավորը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
