Փարիզում կրկին մեկնարկել է բողոքի ակցիան

Կենսաթոշակային բարեփոխումների դեմ տարեսկզբից ի վեր արդեն ութերորդ ցույցն է սկսվել Փարիզում: Օրինագիծը քննարկման վերջնական փուլում է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում:
Ակցիային հավաքվել է մի քանի տասնյակ հազար մարդ։ Ցուցարարների շարասյունը՝ Ֆրանսիայի բոլոր առաջատար արհմիությունների դրոշների ներքո, երթով կշարժվի Հաշմանդամների պալատի մոտ գտնվող էսպլանադից մինչև Իտալիայի հրապարակ:
Ցուցարարների շարքերում կան բազմաթիվ երիտասարդներ ու հակակապիտալիստական շարժման ու «դեղին բաճկոնների» ներկայացուցիչներ։ Մասնակիցները վանկարկում են «Մենք կարող ենք հաղթել», «Աշխատողները ուժ ունեն», «Թոշակ 60 տարեկանում» կարգախոսները։ Մասնակիցների պաստառների վրա կարող ենք կարդալ՝ «Փող՝ աշխատավարձերի և թոշակների համար, և ոչ թե պատերազմի կամ բաժնետերերի գրպանում», «Կեցցեն փարիզյան աղբահանները», «Մակրոնն ու Բորնը արհամարհում են ֆրանսիական ժողովրդավարությունը», «Բարձրացրե՛ք կենսաթոշակները, ոչ թե կենսաթոշակային տարիքը»:
Ցուցարարների հիմնական պահանջն է նվազեցնել կենսաթոշակային տարիքը մինչև 60 տարի։ Ֆրանսիացիները թերահավատորեն են վերաբերում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ իշխանությունների բացատրություններին, այն է՝ կենսաթոշակների վճարման համար բյուջետային միջոցների բացակայությունը։ Նրանք համոզված են, որ Ֆրանսիան պետք է ավելի արդար բաշխի հարստությունը և հարկ սահմանի կորպորատիվ ավելցուկային շահույթի վրա, ինչպես նաև դադարեցնի ռազմական բյուջեի ավելացումը։

«Պրիմիտիվ պոպուլիզմ է այն, որ ասում են՝ ամեն ինչ վերահսկվում է, ռիսկերը կառավարելի են»․ Լևոն Գալստյան
8003:06
«Միջադեպի մասնակից տղամարդու նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք». ՔԿ
9800:42
«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
102Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
96Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
165Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
86Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
105Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
92Երեկ, 22:12