«Ադրբեջանը ձեռնարկում է նոր սադրանքներ». ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ

Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հանրության բոլոր կոչերը՝ չկատարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև ՄԻԵԴ և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումները։
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մարտի 15-ի հանդիմանը ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը կրկին բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման խնդիրը:
Ելույթում մասնավորապես նշվել է՝
•Ադրբեջանը ձեռնարկում է նոր սադրանքներ՝ փորձելով շեղել միջազգային հանրության ուշադրությունը Լաչինի միջանցքի խնդրից։
•Շարունակելով Լաչինի միջանցքի շրջափակումը՝ մարտի 5-ին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում նախաձեռնել է դիվերսիոն հարձակում, որի արդյունքում զոհվել է ԼՂ ոստիկանության երեք ծառայող։
•Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունները այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել:
•Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է ԼՂ հայ բնակչության ահաբեկման գործողությունները՝ իրենց հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ ստեղծելու միջոցով էթնիկ զտումներ իրականացնելու վերջնական նպատակով:
•Վերահաստատելով Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու ձգտումը՝ Հայաստանը ևս մեկ անգամ ընդգծում է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության անհապաղ գործուղման անհրաժեշտությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը։

Իրանցիները հրաժարվել են ամերիկացիների հետ ձեռքսեղմումից և համատեղ լուսանկարվելուց
3119:14
«Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ թշնամիների հանդեպ վախը վերածվում է ներքին ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի». Ռոբերտ Ամստերդամ
3418:59
«Համեմատեք մեր ղեկավարությանը և Դրմբոնի համայնքապետին». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7918:42
«Տարիներով գնալու է, մեկ էլ տեսնեք՝ հոպա՝ ադրբեջանցիներն ստեղ են». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
4818:24
«Փորձառու բժիշկները հրաժարվում են պետպատվերով հիվանդ ընդունել». Արթուր Դանիելյան
6117:54
Վենսն ասել է, որ Շվեյցարիայում Իրանի շուրջ բանակցությունները տեխնիկական բնույթի են
7417:45
7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները (տեսանյութ)
5915:12
«Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն ձեռք բերել մի պետության հետ, որտեղ էթնիկ հային մասնատելը համարվում է «նորմալ»». Տաթևիկ Հայրապետյան
5214:54