«Կարևոր է, որ մեր հասարակությունը քաղաքական պրոցեսների գնահատման հարցում առանցքային ելակետ դարձնի տնտեսությունը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Չափազանց կարևոր է, որ մեր հասարակությունը քաղաքական պրոցեսների գնահատման հարցում առանցքային ելակետ դարձնի տնտեսությունը, տնտեսական պրոցեսների տրամաբանությունը:
Հայաստանի միջազգային հեղինակության և վստահելիության չափիչը ու չափանիշը պետք է լինեն ոչ թե Փարիզից, Վաշինգտոնից, Բրյուսելից կամ որևէ այլ մայրաքաղաքից հնչող պաթետիկ կենացները, ինքնիշխանության մասին դատարկախոսությունները՝ որոնց ներքո գերազանցապես Հայաստանում հակառուսականության խթանումով իրենց աշխարհաքաղաքական խաղերը առաջ տանելն է,
այլ ոչ թե Հայաստանի իրական ինքնիշխանության աջակցելը, այլ պետք է միջազգային հեղինակության ու վստահելիության չափիչ լինեն Հայաստանի հանդեպ կոնկրետ ներդրումային ծրագրերը: Իսկ դրանք՝ չկան: Ընդ որում, կրկնեմ՝ ներդրումային ծրագրերը, այլ ոչ թե ֆինանսական աջակցությունները: Որովհետեւ այդ աջակցությունները, օգնություններն ու դրամաշնորհները դեգրադացնում են տնտեսությունը, ոչ թե նպաստում վերելքին: Ինչպես որ սոցիալական նպաստներն են դեգրադացնում մարդուն և նրան դեմոտիվացնում աշխատանքի իմաստով, այդպես էլ այդպիսի ֆինանսական օժանդակություններն են դեգրադացնում տնտեսոթյունը:
Հետևաբար, Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը: Որովհետև չկա ավելի պրագմատիկ շրջանակ, քան ներդրողները: Եթե նրանք պատրաստ են աշխատել Հայաստանի հետ, ուրեմն վստահում են: Եթե ոչ, ապա քաղաքական մայրաքաղաքներից հնչող ոչ մի պաթոս չի կարող լինել Հայաստանի իրական նշանակության ցուցիչ:
Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում հետևողականորեն ձևավորվի հանրային կարծիքի ձևավորման այդ նշաձողը, որ հասարակությունը իրավիճակը գնահատի նույն պրագմատիզմով: Հայասանում այդ իմաստով մեդիագրագիտության փոխարեն, պետք է ետեւողական եւ լայն աշխատանք կատարվի տնտեսական գրագիտության ուղղությամբ, որպեսզի Հայաստանի հանրությունը առավել դիմադրունակ լինի քաղաքական նենգափոխումների նկատմամբ»:

«Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն ձեռք բերել մի պետության հետ, որտեղ էթնիկ հային մասնատելը համարվում է «նորմալ»». Տաթևիկ Հայրապետյան
614:54
«Կարևոր է, որ մեր հասարակությունը քաղաքական պրոցեսների գնահատման հարցում առանցքային ելակետ դարձնի տնտեսությունը». Հակոբ Բադալյան
4014:00
«Սա իմ Հայաստանն է». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
5013:36
«Ինձ համար շատ կարևոր, հոգևոր ընկալումով, ապրումով ժամ և օր է այսօր». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
4213:06
ԱՄԷ-ն արգելել է 15 տարեկանից փոքր երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումը
7012:45
Բագրատ Սրբազանը Մայր Տաճարում պատարագի է մասնակցում (տեսանյութ)
5012:06
«21-րդ դարն է, սակայն նորից գյուղացու ապրուստը երկնքի ծերից է կախված». Ոսկան Սարգսյան
6912:00
«Պետք է պարզել, թե ինչո՞ւ նորմալ չեն աշխատում հակակարկտային կայանները». Նաիրի Հոխիկյան
6411:24