«Ուժեղ պետություն կառուցելու ճանապարհին առողջապահությունը կարևորագույն բաղադրիչներից է». Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի՛ բուժաշխատողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։
Բուժաշխատողի օրը պարզապես մասնագիտական տոն չէ․ այն մեր հասարակության կողմից երախտագիտության և հարգանքի արտահայտությունն է այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց գիտելիքով, նվիրումով և մարդկային բարձր արժեքներով ծառայում են ամենաթանկ գաղափարին՝ մարդու կյանքին։
Հայ ժողովրդի պատմության ընթացքում բժշկությունն ու բուժաշխատողի առաքելությունը միշտ ունեցել են առանձնահատուկ նշանակություն։ Մեր ազգի համար մարդասիրությունը, հոգատարությունը և մերձավորին օգնության ձեռք մեկնելը եղել են բարձրագույն արժեքներ: Այսօր այդ բարձր առաքելության շարունակողները դուք եք՝ մեր բժիշկները, բուժքույրերը և առողջապահության բոլոր նվիրված մասնագետները։
Ձեր աշխատանքը պահանջում է ոչ միայն մասնագիտական բարձր պատրաստվածություն, այլև հոգու մեծ ուժ, համբերություն և պատասխանատվություն։ Դուք հաճախ առաջինն եք կանգնում մարդու ցավի, վախի և դժվարության կողքին՝ ձեր փորձով ու հոգատարությամբ վերադարձնելով ամենակարևորը՝ առողջության և կյանքի հանդեպ հավատը։
Ուժեղ պետություն կառուցելու ճանապարհին առողջապահությունը մեր ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Առողջ ժողովուրդն է ամուր պետության, արժանապատիվ ապագայի և կենսունակ Հայրենիքի հիմքը։ Այդ գործում բուժաշխատողի դերն անփոխարինելի է։
Մեր պարտքն է ձևավորել այնպիսի երկիր, որտեղ բժշկի և յուրաքանչյուր բուժաշխատողի վաստակը գնահատված է, մասնագիտական արժանապատվությունը՝ պաշտպանված, իսկ առողջապահական համակարգը՝ ազգային առաջնահերթություն։
Խոնարհումի և երախտագիտության խոսք եմ հղում բոլոր բուժաշխատողներին՝ ձեր նվիրական ծառայության, մարդկային մեծության և հայրենանվեր աշխատանքի համար։
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, տոկունություն, ընտանեկան խաղաղություն և ուժ՝ շարունակելու ձեր սուրբ առաքելությունը։
Շնորհավոր Բուժաշխատողի օրը»:

«Ուժեղ պետություն կառուցելու ճանապարհին առողջապահությունը կարևորագույն բաղադրիչներից է». Մհեր Մելքոնյան
4314:36
«Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում:»․ ԱՆ ՀՎԿ Ազգային կենտրոն
119Երեկ, 17:06
Էբոլայի իրավիճակը՝ աշխարհում
105Երեկ, 14:12
«Տղամարդկանց առողջության բարելավման համար միայն սննդային խորհուրդները բավարար չեն»․ Արմեն Մուրադյան
16018.06.2026, 09:00
«Վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ»․ ԱՆ
21517.06.2026, 14:12
«Հասցեն հրապարակե՛ք, որ անձամբ այցելեմ»․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
26016.06.2026, 14:12
«Ո՞ւր է մեր ընդդիմությունը»․ Անահիտ Ավանեսյան
23516.06.2026, 11:42
Ամռանը սուր աղիքային վարակների ռիսկը բարձրանում է
22215.06.2026, 16:24