«Չգիտեմ` ով է պատրաստել ելույթը, բայց դա սխալ պնդում է». Տիգրան Գրիգորյան

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրախալի է, որ Հայաստանի դիրքորոշումները վերջին շաբաթների ընթացքում շատ ավելի հստակ են դարձել։ Մասնավորապես, կարծես թե, արդեն իսկ տեսանելի է, թե Երևանը ինչ նկատի ունի՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության երաշխիքների մասին խոսելիս։
1. Երկարաժամկետ խաղաղապահ առաքելության առկայություն։
2. Ինքնապաշտպանական ուժերի առկայություն։
3. Լեռնային Ղարաբաղի շուրջ ապառազմականացված գոտու ստեղծում։
4. Արցախում միջազգային ներկայություն ու ներգրավվածություն։
Գովելի է նաև, որ վերջին շրջանում հայաստանյան պաշտոնյաները խոսում են Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցային միջազգային, այլ ոչ թե միջազգայնորեն տեսանելի մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության մասին։
Այս բոլոր կետերի վերաբերյալ ամիսներ շարունակ խոսում էի արտասահմանյան տարբեր դիվանագետների ու փորձագիտական խմբերի հետ հանդիպումների ընթացքում։
Հ.Գ. Փաշինյանը կառավարության նիստի իր ելույթում այսօր նշել է, որ ոստիկանների դեմ հարձակումը տեղի է ունեցել Լաչինի միջանցքում։ Չգիտեմ՝ ով է պատրաստել ելույթը, բայց դա սխալ պնդում է։ Այդ տեղանքը դե յուրե նախկին ԼՂԻՄ-ի մաս է և այժմ գտնվում է դե ֆակտո հայկական վերահսկողության տակ ու չի կարող միջանցքի մաս համարվել»։

«Հիմա Սյունիքն է լինելու վտանգի տակ․ իշխանությունը կարողանում է մեր ժողովրդին «քնեցնել»»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
3522:42
«Գյուղերում արագ-արագ ասֆալտ են փռում, որ ձայն հավաքեն՝ տապալելով ամբողջ բյուջեն և չլուծելով խնդիրները»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5622:00
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Աղոթքի նախաճաշ» միջոցառման պաշտոնական ընթրիքի ժամանակ (տեսանյութ)
7121:06
«ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին»․ Ռուբեն Մելիքյան
6920:54
«Կսպասեն՝ աժիոտաժը կանցնի, հետո կիմանանք, որ «վծիխարյա» սրան հետ են տվել». Կոնստանտին Տեր-Նակալյան
7519:48
Շվեյցարիայի նախագահը տարեվերջին կլքի Դաշնային խորհուրդը
16319:00
«Սա շարունակվող կապիտուլյացիա է»․ Ոսկան Սարգսյան
7717:36
«Սա բավական է՝ եզրակացություն կազմելու ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, դրա ինստիտուտների իրական վիճակի մասին». Տիգրան Աբրահամյան
8317:12