Երևանի հագուստի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել

278
Շաբաթ, 18 մարտի, 2023 թ., 10:12
Մարտի 18-ին, ժամը 02։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող հագուստի խանութներից մեկից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակի փողոցում գտնվող հագուստի խանութներից մեկի պահեստում (մոտ 20 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։44-ին, մարվել՝ 03։06-ին։ Այրվել են հագուստ և կոշիկ (մոտ 2 խմ), ջերմահարվել՝ առաստաղը (մոտ 1, 5 քմ) և պատերը (մոտ 2 քմ)։

Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով
8019:19
Կրակոցներ՝ Երևանում. կա վիրավոր
7518:24
«Ուկրաինան հարվածներ է հասցրել Սամարայի և Վոլգոգրադի մարզերի նավթային օբյեկտներին»․ Զելենսկի (տեսանյութ)
18114:30
Ռուսաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. անձնակազմը զոհվել է
291Երեկ, 23:18
Զորամասում սրտի կաթվածից զինծառայող է մահացել
202Երեկ, 19:18
«Զինվոր է սպանվել Սիսիանի զորամասում»․ Սյուզի Բադոյան
296Երեկ, 16:36
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիայի ժամանակ դպրոցում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
314Երեկ, 15:43
Լոնդոն-Ստամբուլ չվերթի ժամանակ ոչ սթափ ուղևորը երկու մարդու է կծել
463Երեկ, 11:00