Հայաստանը գլխավորում է Վրաստանի ամենախոշոր արտահանող երկրների ցանկը

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանի արտահանման կեսից ավելին կատարվում է դեպի Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրներ: Այս մասին գրում է Aliq Media-ն: Geostat-ի փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանի ընդհանուր արտահանման 58 տոկոսը կամ 532 մլն դոլարը ուղղվել է ԱՊՀ շուկա։ Նախորդ տարվա համեմատ ԱՊՀ արտահանումն աճել է 202 մլն դոլարով։ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանից արտահանված ապրանքների 43,4 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին։ ԱՊՀ երկրների հետ արտաքին առևտրի աճին զուգընթաց նվազել է արտահանումը դեպի Եվրամիության երկներ։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ԵՄ երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման և ներմուծման մեջ կազմել է 20,9 տոկոս, 2023 թվականի հունվարին և փետրվարին այս ցուցանիշը նվազել է մինչև 12,7 տոկոս: Ընդհանուր արտահանման մեջ տեղական արտահանման տեսակարար կշիռը նվազել է 10,6 տոկոսով։ Ըստ Geostat-ի՝ տեղական արտահանման մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ կազմում է 54,3 տոկոս։ 2023 թվականի սկզբին Վրաստանից արտահանվող ապրանքների հնգյակում են եղել ավտոմեքենաները, պղնձի հանքաքարերը, ֆերոհամաձուլվածքները, գինին և ոգելից խմիչքները։ Ամենախոշոր արտահանող երկրների ցանկը գլխավորում են Հայաստանը, Ռուսաստանը և Չինաստանը։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
197Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
151313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56012.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
96111.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
150911.08.2026, 21:04