«Առաջինը ՌԴ-ն է արգելել Հայաստանի քաղաքացու մուտքը իր երկիր». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Հայաստանի և ՌԴ-ի արտգործնախարարների հանդիպումից հետո լրագրողներից մեկը հարց բարձրացրեց, որոշ անձանց Հայաստան մուտքի արգելքի հետ կապված։
Միանշանակ է, որ այդ անձինք իրապես պետք է համարվեն անցանկալի անձ, քանի որ ոչ թե իշխանությունների դեմ են հանդես գալիս, այլ հենց Հայաստանի ինքնիշխանության դեմ։
Բայց մի կարևոր փաստ պետք է հիշել։
Առաջինը, հենց Ռուսատանի Դաշնությունն է արգելել Հայաստանի քաղաքացու մուտքը իր երկիր։
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին արգելեցին մուտք գործել Ռուսաստանի դաշնության տարածք 2016թ. օգոստոսի 30-ին։ Նա օգոստոսի 30-ի առավոտյան այլ պետությունից ժամանել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան՝ Մոսկվայում հոր գերեզմանն այցելելու նպատակով: Նա մտադիր էր Երևան վերադառնալ նույն օրը՝ երեկոյան։
Մուտքի արգելքի հիմնավորումը կայացել է այն, որ պարոն Ս․Գրիգորյանն ու իր ղեկավարած կազմակերպությունը համագործակցել է միջազգային այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք Ռուսաստանում համարվել են անցանկալի։ Ուշադրություն դարձրեք, որ Ս․Գրիգորյանը և նրա ղեկավարած կազմակերպությունը Ռուսաստանում որևէ գործունեություն չեն ծավալել, բայց միայն այն, որ համագործակցել է Ռուսատանում անցանկալի համարվող երրորդ պետության կազմակերպության հետ, դա է համարվել հիմնավորում, արգելելու նրա մուտքը ՌԴ, այն էլ 30 տարի ժամանակով /դե իհարկե Ս․Գրիգորյանը «մի կերպ տանում է այդ ծանր հարվածը», բայց սա իհարկե արդեն այլ պատմություն է/։
Ակնհայտ է, որ մուտքի արգելքի կիրառման պատճառները խիստ տարբեր են երկու դեպքերում․ ամեն մի իշխանություն ըստ իր արժեհամակարգի ու բնույթի է սահմանափակումները կիրառում։
Ինչևէ, մինչև այլ պետության ներկայացուցիչին հարց տալը, մի հատ Ձեզ նայեք, ու Ձեր գործողություններին ու քայլերին հաշիվ տվեք, պարոնայք և տիկնայք պուտինյան ռեժիմի հպատակներ»:

«Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը տոնում է հեծանվավազքի առաջնությամբ»․ Էդգար Ղազարյան
1413:48
«1122 արցախցի Տավուշից հեռացել է»․ Ոսկան Սարգսյան
3913:42
«Նույն քաղաքականությունը դրանք տարածելու են ՀՀ տարածքում գտնվող վանքերի ու եկեղեցիների վրա»․ Արթուր Խաչատրյան
5113:24
«Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4213:12
«Հայաստանի ազգային սպառնալիքների ցանկում պետք է ներառել նաև հայկական սերիալների զգալի մասը»․ Հայկ Դերզյան
6112:42
Երևանի տարբեր հատվածներում խցանումներ են (տեսանյութ)
6612:30
ՌԴ-ն հարվածել է Օդեսային (տեսանյութ)
9612:18
«Կողմ եմ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելուն, բայց դեմ եմ ինձ՝ որպես ազգ, ոչնչացնելուն»․ Նորիկ Նորիկյան
6511:42