«Թշնամուն տարբեր խորություններում պետք է ուսումնասիրել». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ խոսվում է շփման գծում թշնամու շարժերի, կուտակումների կամ ակտիվացման մասին, ապա դրանց նպատակները օբյեկտիվ գնահատելու համար անհրաժեշտ է այն վերլուծել հնարավոր բոլոր գործոնները հաշվի առնելով:
Շատ դեպքերում ադրբեջանցիները շփման գծի երկայնքով արհեստական շարժեր են իրականացնում զուտ բանակցային գործընթացում ճնշում ապահովելու նպատակով:
Որոշ դեպքերում դրանք նպատակ ունեն պարզապես գործողությունների իմիտացիա ստեղծել՝ հայկական կողմին ապակողմնորոշելու և առաջնագծում իրադրությունը ոչ ճշգրիտ գնահատելու համար:
Ամենավտանգավորն այն դեպքում է, երբ թշնամին որոշակի պարբերականությամբ շարժեր է իրականացնում, հայկական կողմի համար ինչ-որ փուլում դա սկսվում է դիտվել որպես սովորական, առօրյա շարժ, ապա տեղի է ունենում անսպասելի հարված:
Սա այն դեպքն է, երբ թշնամին ձգտում է գործել անսպասելիության սկզբունքի ներքո և եթե ուսումնասիրում ենք հատկապես վերջին 10 տարիների ադրբեջանական վարքագիծը, ապա այս մոտեցումը բազմիցս կիրառվել է:
Ռազմաքաղաքական գործողությունների հնարավոր վերսկսման վրա անշուշտ ազդում է երկրում առկա իրավիճակը, ինստիտուտների կենսունակությունը, կայունությունը, ռեգիոնալ ֆոնն ու հիմնական խաղացողների դիմակայության տրամաբանությունը, սակայն որպես կանոն վերջնարդյունքում իր դրսևորումն այն արտահայտում է մարտի դաշտում:
Թշնամուն տարբեր խորություններում պետք է ուսումնասիրել ու մանրամասն վերլուծել, որպեսզի ժամանակին կանխվի վերջինիս հնարավոր հարվածն ու առաջխաղացումը, ինչպես նաև՝ շփման գծում պատշաճ պաշտպանություն կազմակերպել»:

«Ջրային ռեսուրսների ոլորտում արձանագրվել են բացասական միտումներ»․ Լևոն Ազիզյան
10200:42
«Խաղաղությունը պետք է խարսխված լինի ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա». Վեհափառ (լուսանկար)
9400:36
«Խեղճերի պայքարից վախեցող չկա». Նարե Սիմոնյան
10400:18
«Միանգամից թող փոխանցի Ադրբեջանի պետական բյուջե». Արգիշտի Կիվիրյան
10200:06
Ամերիկյան F-35 կործանիչի գաղտնի տեխնոլոգիան անսպասելիորեն ուղարկվել է Հոնկոնգ
143Երեկ, 23:54
ՌԴ-ն «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակը համարել է «սեփականության վերաբաշխման» փորձ հօգուտ այլ երկրի
161Երեկ, 22:48
ԱՄՆ-ն պատրաստ չէ երկարատև հակամարտությունների. #Foreign Affairs
248Երեկ, 22:37
Թրամփն այսօր կստորագրի «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագիծը. The Hill
157Երեկ, 22:18