«Նույնը քովիդի ժամանակ էր». Սուրեն Սահակյան

Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը գրում է. «Իրականում պետական/ՏԻՄ կառավարման օղակների ու հանրության միջև կոմունիկացիայի մակարդակը զրոյի ա ձգտում (ընդ որում, երկու կողմից էլ)։ Եթե նույնիսկ էդ ծառերի հատումը քաղաքապետարանի բոլոր ժամանակների ամենառացիոնալ որոշումը լիներ, մեկ ա՝ չհասկացվածությունը տեղի էր ունենալու։ Նույնը քովիդի ժամանակ էր։ Էս խախանդ ու բնից հնազանդ ժողովրդի կեսին հաղորդակցվելու անկարողության պատճառով հակապատվաստումային առաջամարտիկներ սարքեցին։ Մեկը դուրս չի գալիս հանրամատչելի կերպով բացատրի, թե ինչ ա նշանակում «հոգնած» թեղի, կամ կանաչապատման առումով ինչ «պայծառ» ապագա ա մեզ սպասում։ Տենց էր նաև ուղևորափոխադրումների սակագների բարձրացնելու դեպքում՝ փոխանակ փաստարկներ ներկայացվեն, քաղաքապետարանի կեսը դուրս եկավ՝ մարդկանց ճնշելու, պարտադրելու էդ որոշումը։ Վերջում դա մի մեծ շարժում դարձավ, որ Տարոն Մարգայանի վրայից հեռացրեց «բոլոր ժամանակների լավագույն քաղաքապետի» հանիրավի գոյացած փառը։ Բայց սո՛ւս, սենց մանր-մունր բաները ժամանակի պաշտոնյաների ուշադրությանը ոչ արժանի բաներ են, նրանք հիմա զբաղված են ազդեցության ոլորտների համար կռիվներով»:

Սանկտ Պետերբուրգի վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
3110:37
Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
3710:24
Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է հազարը
11509:36
«Եվրոպայի կայունության օրերը հաշված են». Արմեն Այվազյան (լուսանկար)
6409:24
Bitget կրիպտոարժույթների բորսան Ռուսաստանին ներառել է սև ցուցակում
11909:07
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6508:18
«Ինչ պիտի տանենք մեզ հետ առաջիկա մարտերին պատրաստ լինելու ակնկալիքով». Տարոն Սիմոնյան
13203:06
Գիտնականները գտել են միայնության համաճարակի դեմ պայքարի միջոց
32701:00