«Ինչ պիտի տանենք մեզ հետ առաջիկա մարտերին պատրաստ լինելու ակնկալիքով». Տարոն Սիմոնյան

ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե այս ամբողջ ախտորոշիչ քարտեզից մեկ բառ պիտի տանենք մեզ հետ առաջիկա մարտերին պատրաստ լինելու ակնկալիքով, թող լինի այն, որով հայ մայրերը դիմում էին յուր զավակներին. «Զարթի՛ր, Լաո» խոսքով։ Դրան մեր գյումրեցի հայրենակիցն ավելացնում էր․ «Հիշի՛ր ինքդ քեզ», Լոռվա ձորերի ձայնը հուշում էր, որ զայրույթը պիտի ծնի ոչ թե ատելություն ու անեծք, այլ բարության նոր բալասան, որովհետև «ներսից է լինելու փրկությունը»։ Հայ ժողովրդի հոգու երաժշտության հեղինակը առաջարկում էր այդ բալասանը՝ զգացմունքն ու սիրտը մաքրելը։ Հայ հայդուկն իր նվիրական կյանքն էր առաջարկում՝ որպես ուղենշային օրագիր։ Հայոց գրերի սուրբ հայրը մեզ էր կտակել առաջին իսկ գրված տողը՝ «ճանաչել զիմաստութիւն և զխրատ», որպեսզի ուժը երբեք չբաժանվի իմաստությունից։ Անհաղթ փիլիսոփան հիշեցնում էր, որ ամեն ճանաչողության շեմը սեփական անձը ճանաչելն է։ Ավարայրի սպարապետը վկայում էր, թե անգիտակից մահը մահ է, իսկ գիտակցվածը՝ անմահություն։ Նարեկի սուրբը սովորեցնում էր սրտի խորքից խոսք հղել առ Աստված՝ որպես հոգու դեղ ու սփոփանք, իսկ մեր դժնդակ դարի պոետն իր տողերի գաղտնագրում էր պահել ամենակարճ պատգամը՝ «քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։ Հնդկահայ գաղթօջախից հորդորում էին դաստիարակել մեզանում բարություն, որ «կյանքը զսպենք օրենքով ու ազատությամբ»։ Արցախյան բոլոր պատերազմներում մարտնչող ու դեռ կյանքը չտեսած հայ զինվորն էլ իր ավագներին ցույց էր տալիս հայ մարդու արժանապատվությունը՝ որպես փարոս, և պատգամում, որ հիշենք այն, ինչի համար ինքը հավերժանում էր, և այսպես շարունակ ...
ԱՐԲԱՆԷ 2. ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ. «կառուցելով հայ մարդու ՎԱՆՔ-ը»»:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
12600:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
80Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
88Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
93Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
165Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
112Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
112Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
99Երեկ, 18:36