Չեխիայի վարչապետը խոստովանել է Սենատի ընտրությունների «աղետալի» ձախողումը

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն իր ANO շարժման արդյունքները Սենատի ընտրություններում անվանել է «աղետալի», որտեղ կուսակցության 13 թեկնածուներից ոչ մեկը չի հաղթել երկրորդ փուլում, հաղորդում է iDnes-ը։
Բաբիշի խոսքով՝ ANO-ն այժմ կանգնած է վերագործարկման առաջ։ Վարչապետը նշել է, որ կուսակցությունը պետք է հասկանա, թե ինչու է պարտվել և գնահատի իր անդամների աշխատանքը։ «Արդյունքն աղետալի է մեր շարժման համար։ Եվ՛ քաղաքային, և՛ Սենատի ընտրությունները», - մեկնաբանել է վարչապետը քվեարկության արդյունքները։ «Որոշ անդամներ կարծում են, որ մեր ապրանքանիշը երաշխավորում է համոզիչ հաղթանակ։ Սակայն մյուս կուսակցությունները ամեն ինչ արեցին մեզ շրջանցելու համար», - հավելել է նա։
Քվեարկությունից առաջ Բաբիշը հայտարարել է խորհրդարանի վերին պալատում ուժերի հավասարակշռությունը փոխելու մտադրության մասին, որտեղ ներկայում գերակշռում են արևմտամետ ընդդիմության անդամները։ Սակայն երկրորդ փուլում ANO-ի 13 թեկնածուներից ոչ մեկը չի հաղթել, և քաղաքական ուժը կորցրել է Սենատում իր միակ պաշտպանված տեղը։
ANO շարժումը թեկնածուներ է առաջադրել 27 ընտրատարածքներից 24-ում։ Նրանք անցան երկրորդ փուլ 13 շրջաններում, սակայն առաջին փուլում միայն երկուսը հաղթեցին։
Առաջին փուլից հետո Բաբիշն ընդունեց իրավիճակի դժվարությունը։ Նա նշեց, որ ANO-ն երկրի ամենաուժեղ քաղաքական ուժն է, «բացառությամբ Սենատի»։ Կուսակցության խմբակցությունը Սենատում այժմ կունենա 14 անդամ՝ մեկով պակաս, քան ընտրություններից առաջ։
Հոկտեմբերի 16-17-ին Չեխիայում վերընտրվեց 81 տեղանոց Սենատի մեկ երրորդը։
Չեխիայում խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների պալատը, գերիշխում է օրենսդրական գործընթացում, սակայն Սենատը կարևոր դեր է խաղում սահմանադրական փոփոխությունների ընդունման և Սահմանադրական դատարանի դատավորների հաստատման գործում։

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
209Երեկ, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
211Երեկ, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
26716.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
27016.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
23516.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
22716.11.2026, 13:18
Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
42914.11.2026, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
43314.11.2026, 10:42