Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի օր առաջ է վերադարձել Մոսկվայից, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել: Նա արդեն Ստեփանակերտում է: Արցախից տեղեկացանք, որ նախագահը հավաքել է իր մերձավոր շրջապատին և ասել, որ իր հրաժարականի թեման առայժմ փակված է՝ առաջիկայում ընտրություններ չեն լինելու: Նաև ասել է, որ պետք է պատրաստվել երկարաժամկետ և կոշտ դիմադրության՝ կրակոցին կրակոցով պատասխանել, դիվերսիայի փորձերը կանխել և դիվերսանտներին ոչնչացնել, վերականգնել Արցախի բնականոն կյանքը, գործարկել այլընտրանքային ճանապարհը և մեծով-փոքրով զինվել՝ պատրաստվելով առաջիկա պատերազմին: Ասել է, որ մեր առջև երկու ճանապարհ կա՝ կա՛մ հեռանալ Արցախից, կա՛մ կռվել, և եթե պետք է, զոհվել՝ պահպանելով մեր անկախությունը: Իսկ Ադրբեջանին ինտեգրվելու տարբերակը բացառված է»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Զելենսկին կժամանի Լոնդոն՝ Բըրնհեմի հետ բանակցություններ վարելու համար
11210:18
«Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է»․ Տիգրան Աբրահամյան
4310:12
«Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
6010:00
«Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը»․ #Axios
13209:36
«Ինչպիսի՞ տեսք պետք է ունենա խաղաղությունը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5309:30
«ՀՀ-ում Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին արձանագրել է նաև ԵԽԽՎ-ն»․ Արամ Վարդևանյան
10701:06
«Մեզ անհրաժեշտ են իմաստուն ղեկավարներ, իմաստուն էլիտաներ»․ Արա Պողոսյան
10300:30
«ԵՄ-ն զարգացնում է ՀՀ-ի հետ ավելի ու ավելի անհատականացված երկկողմ գործընկերություն». Արարատ Միրզոյան
119Երեկ, 22:48