«Արցախցին մնացել է միայնակ, իսկ ՀՀ իշխանության միակ խնդիրը սեփական աթոռի պաշտպանությունն է». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախն արդեն 125 օր է շրջափակման մեջ է:
Թե ինչ է նշանակում շրջափակման պայմաններում այսքան երկար ապրելը՝ առաջին անհրաժեշտության ապրանքների, բենզինի, գազի, էլեկտրաէներգիայի դեֆիցիտի պայմաններում, միայն արցախցիները գիտեն:
Թե ինչ երևացող, չերևացող խնդիրներ են առաջացել՝ հոգեբանականից մինչև օրվա հացի լուծում, իրենց մաշկի վրա զգում են միայն մեր արցախցի հայրենակիցները:
Արդեն տպավորություն եմ ստանում, որ աշխարհաքաղաքական կենտրոնների միջև կոնսենսուս կա՝ դադար վերցնելու և իրենց կենսական շահերն ապահովող այլ տարածաշրջաններով զբաղվելու հարցով, իսկ մենք մնացել ենք մեր գոյաբանական խնդիրներով ու օդում կախված սպառնալիքներով:
Հայաստանի իշխանությունն իր առօրյա կյանքով է ապրում, որտեղ միակ խնդիրը սեփական աթոռի պաշտպանությունն է՝ ինչ գնով էլ լինի:
Արցախցին մնացել է միայնակ՝ իր խնդիրների, մտահոգությունների ու բազմաթիվ պրոբլեմների մեջ ու այս պայմաններում և՜ դիրք է պահում, և՜ ահռելի սահմանագիծ, որովհետև շփման գծից այն կողմ արցախցու թուլությանը, չպայքարելուն, հանձնվելուն սպասող թուրքն է՝ իր չփոփոխվող ձեռագրով, նկարագրով և ծրագրերով:
Պինդ կաց Արցախ»:

«Կարհամարհեմ Վահագն Ալեքսանյանի մտքերը»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
1115:36
«Փաշինյանը երեկ իրեն թույլ է տվել ցինիզմի հասնող արտահայտություններ»․ Գառնիկ Դանիելյան
3715:18
«Կերևա, թե մեզնից ով է թալանչի». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
5615:06
«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
5914:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
5914:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
13114:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
6414:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7014:12