«Աղդամն «իր հայրենիքը» լինելու մասին նրան հիշեցրած կլինե՞ն ադրբեջանական կողմի մասնակիցները»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ի դեպ, Ալեն Սիմոնյանը երեկ եղել է նաև հայ-ադրբեջանական «քաղաքացիականների» հերթական հանդիպման հյուր։ Բնականաբար, նա խոսացած կլինի «խաղաղության» մասին։
Հետաքրքիր է, իսկ Աղդամն «իր հայրենիք» լինելու մասին նրան հիշեցրած կլինե՞ն՝ ադրբեջանական կողմի մասնակիցները։ Երևի թե ոչ։ Բայց էականը դա չէ։ Էականն այն է, որ նրանք հաստատ կհիշեն դա։ Կհիշեն, ու պարզ է, թե ինչ կմտածեն՝ լսելով Սիմոնյանի ներկայիս դիրքորոշումները, առանց նրան անցյալի մասին որևէ հիշեցման։
Պարզապես՝ կլսեն ու կհիշեն, թե նույն մարդը ինչ դիրքորոշում է ունեցել նախկինում։ Եվ արդեն թերևս դժվար չէ պատկերացնել, թե ինչ կմտածեն, թե նրա ներկայիս խոսքն ինչ արժեք կունենա ադրբեջանական ներկայացուցիչների այդ լսարանի առաջ։
Ու հիմա պրոյեկտեք այս պատկերը լայն քաղաքական շրջանակի վրա, Հայաստանի քաղաքական իշխանության խոսքի արժեքը Ադրբեջանի և նաև մյուս քաղաքական դերակատարների համար, հաշվի առնելով նախկին «խոսքերն» ու գրառումները։ Դա ըստ էության «բարոյահոգեբանական զրոյացման» կետն է, որին հասել է Հայաստանի ներկայիս պետական քաղաքականությունը։ Ու դա է, որ գործնականում մեծագույն մի խնդիր է հայկական պետականության համար, դրա միջազգային դերակատարման և սուբյեկտության համար»։

Էրդողանը հաստատել է Մեքքայի համաձայնագիրը
6211:07
«Վարչապետին ընտրելու են ոչ թե 50-ն անց կանայք, այլ ԱԺ պատգամավորները». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5311:00
«Նիկոլն իր քաղաքական խոսքով քանդում է հայկական ինքնության պատմական ու արժեքային հենասյուները»․ Արմեն Հովասափյան
6110:24
Էլչին Ամիրբեկովը Կանադայում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
9910:13
«Ուղիղ կես տարի Անդրանիկ Թևանյանը գտնվում է անազատության մեջ»․ Սոնա Աղեկյան
6609:36
«Իշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրությունը դարձել են գերիշխող»․ Տիգրան Աբրահամյան
7809:24
Ալիևը չի թաքցնում իր գոհունակությունը. «Հրապարակ»
7909:18
«ԱՄՆ-ն մոտ է Իրանի նկատմամբ հաղթանակին». Թրամփ
21409:06