Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Վարչապետին ընտրելու են ոչ թե 50-ն անց կանայք, այլ ԱԺ պատգամավորները». Էդգար Ղազարյան

«Վարչապետին ընտրելու են ոչ թե 50-ն անց կանայք, այլ ԱԺ պատգամավորները». Էդգար Ղազարյան
31
Այսօր, 11:00

«Նյուզ»-ի եթերում արձագանքելով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում գաղափարին, որ ստեղծված իրավիճում ՀՀ-ին անհրաժեշտ կլինի ժամանակավոր կառավարություն ու ղեկավարը չի լինի, օրինակ, «Ուժեղ Հայաստան»-ից, պատգամավոր Էդգար Ղազարյանն ասել է. «Ինչո՞ւ: Չէ: Ոչ մի ժամանակավորի մասին չեմ էլ մտածում: Վարչապետը հրաժարական է տալիս, ԱԺ-ն ընտրում է վարչապետ: Մենք նման քննարկում չենք ունեցել, բայց մեր կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է ու, հաշվի առնելով, որ այս պահին առաջադրման խնդիր ունի, դրա համար պետք է Սահմանադրության փոփոխություն անել, որ նա դառնա վարչապետ: Ձեր ասած ժամանակավոր կառավարությունը պիտի լինի էնքան ժամանակ, մինչև նա հնարավորություն ունենա դառնալու վարչապետ»: Լրագրողն ասաց, որ վերջերս մի վայրում պատահաբար հանդիպել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, նկատել, որ նա իր ամբողջ խարիզման դեռ պահպանել է ու եթե առաջադրվի վարչապետի պաշտոնում, Փաշինյանի աջակիցները, հատկապես կանայք, շատ ուրախությամբ.... «Պատկերացնո՞ւմ եք՝ 50-ն անց կանանց հնարավորություն տաք նոր կուռք ունենալու»,- շարունակեց լրագրողը: Ղազարյանն արձագանքեց. «Վարչապետին ընտրելու են ոչ թե 50-ն անց կանայք, այլ ԱԺ պատգամավորները... Ինչքանով գիտեմ՝ պաշտոնից հեռանալուց հետո, պարոն Կարապետյանը քաղաքական որևէ պրոցեսների մեջ ներգրավված չէ»:

Էդգար Ղազարյանի հարցազրույցը