ԵԽԽՎ զեկուցողը ցանկանում է այցելել Լաչինի միջանցք

Եվրոխորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ, «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» հարցով զեկուցող Փոլ Գավանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասում է, որ մայիսի վերջին այցելելու է Հայաստան ու Ադրբեջան։ Նա նաև հույս է հայտնել այցելել Լաչինի միջանցք՝ սեփական աչքերով իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։
Փոլ Գավանի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․ «2023 թվականի ապրիլի 23-ին ինձ տեղեկացրին, որ Լաչինի ճանապարհի սկզբնակետում Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային անցակետ է տեղադրվել։ Ադրբեջանի այս միակողմանի գործողությունը տեղի է ունենում 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի և Հայաստանի միջև միակ բաց հաղորդակցության ճանապարհի խոչընդոտման շուրջ ընթացիկ աճող լարվածության պայմաններում: Բաց և անվտանգ մուտքն այս միջանցք հաստատվել և համաձայնեցվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ։
Խորհրդարանական վեհաժողովը ուշադիր հետևել է այս իրավիճակին, այդ թվում՝ հունվարին տեղի ունեցած ընթացիկ հարցերի քննարկման ժամանակ ներկայացվել է ԵԽԽՎ Հայաստանի մոնիթորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենի (Ֆինլանդիա, SOC) և Բորիանա Աբերգի (Շվեդիա, EPP/CD) զեկույցները, մարտին հրապարակվել է Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի հայտարարությունը։ Բյուրոյի որոշմամբ՝ 2023 թվականի մարտի 15-ին Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով կոմիտեի կողմից նշանակվել եմ Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների լուծման հարցերով զեկուցող:
Նախկինում ես զեկույց էի պատրաստել «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների մասին»։
Ադրբեջանը պնդում է, որ Լաչինի ճանապարհը համակարգված և լայնածավալ չարաշահվում է անօրինական նպատակներով՝ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության, որը, ըստ նրա, անվտանգության սպառնալիք է: Առանց տարածք մուտք գործելու հնարավոր չէ ստուգել այս պնդումները:
Մյուս կողմից, Լեռնային Ղարաբաղի բնակիչների տառապանքը և դրա հետևանքով առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամն արդեն լավ փաստագրված են։ Ամիսներ շարունակ մենք տարածաշրջանում ոչ միայն հռետորաբանության, այլև փաստացի մտահոգիչ էսկալացիայի ականատեսն ենք: Պարտադիր է, որ երկու կողմերն էլ նպաստեն Լեռնային Ղարաբաղում ապրող այդ մարդկանց վիճակի վատթարացումը կանխելուն։
Իրավիճակի վերաբերյալ իմ զեկույցը պետք է պատրաստվի առանց հապաղելու։ Մայիսի վերջին շաբաթվա ընթացքում ես մտադիր եմ մեկնել Հայաստան և Ադրբեջան, այդ թվում՝ խնդրո առարկա տարածաշրջան։ Իմ այցի ընթացքում, որը պետք է ներառի Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ առաջին ձեռքից տեղեկություններ, ես պատրաստ եմ հանդիպել բոլոր համապատասխան զրուցակիցների հետ: Չնայած վերջին օրերի լարվածության ցավալի աճին՝ ես վստահ եմ, որ կկարողանամ հույս դնել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից համագործակցության և բարի կամքի վրա։
Իմ նպատակն է՝ կազմել արդար, ճշգրիտ և ազնիվ զեկույց, որը դժվար կլինի, եթե ինձ թույլ չտան սեփական աչքերով տեսնել՝ արդյո՞ք Լաչինի միջանցք մուտքն ազատ է և անվտանգ, ինչպես նախատեսված է 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»։

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենին
176Երեկ, 15:42
Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ
196Երեկ, 14:18
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
24413.10.2026, 23:12
2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
27013.10.2026, 17:18
«Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով»․ ՊՆ
22513.10.2026, 15:24
ՍԴ նախագահի ընտրության օրակարգով աշխատակարգային նիստը վաղն է
21013.10.2026, 15:12
««ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ»․ ՇՎՏՄ
28912.10.2026, 12:24
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
45610.10.2026, 15:48