«Ամենավտանգավորը Բլինքենի հայտարարությունն էր». Արմեն Բաղդասարյան
![]() 1103 Շաբաթ, 06 մայիսի, 2023 թ., 13:00 «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում քաղաքագետ, հրապարակախոս Արմեն Բաղդասարյանն անդրադարձել է Վաշինգթոնում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցություններին: «Երբ ասվում է՝ զգալի առաջընթաց է արձանագրվել ու երբ Փաշինյանը միաժամանակ հայտարարում է, որ ամեն անգամ, երբ դժվար բանակցությունների ընթացքում հասնում ենք ինչ-որ հաջողության, Ադրբեջանը նույն պահին նոր բաներ է պահանջում, սա նշանակում է, որ իրականում մեր դիրքորոշումն է մոտենում, Ադրբեջանն ընդառաջ քայլ չի անում: Այսինքն, տվյալ դեպքում առաջընթաց նշանակում է՝ ՀՀ-ն համաձայնել է լրացուցիչ զիջումների»: Ի՞նչ զիջումների կարող էր համաձայնել Հայաստանը. հարցադրում է հնչեցնում բանախոսն ու տալիս հետևյալ պատասխանը. «Վերջնականապես հրաժարում Արցախից, անկլավների հանձնում, միջանցք՝ ինչ-որ ձևակերպմամբ»: Բաղդասարյանի խոսքով՝ ամենավտանգավորը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հայտարարությունն էր, որտեղ նա խոսում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև միասնական անվտանգային համակարգ ստեղծելու մասին. «Բլինքենն ակնհայտորեն նկատի է առնում Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա դաշինքը՝ ընդդեմ Ռուսաստան, Իրան դաշինքի»,- նշել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանը չի համաձայնել, քանի որ իրեն այդպիսի դաշինք պետք չէ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
