Արգելվել է ցանկացած տեսակի ապրանքի ներմուծում Արցախ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 28-ից ադրբեջնական կողմը արգելել է առողջական ծանր վիճակում գտնվող քաղաքացիների տեղափոխումը Արցախից Հայաստան, անգամ՝ Կարմիր խաչի միջնորդությամբ: Մեր տեղեկություններով՝ արգելվել է նաեւ ցանկացած տեսակի ապրանքի ներմուծումն Արցախ:
Օրաթերթն այս առիթով մեկնաբանություն խնդրեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանից։ «Ես չեմ կարող հստակ ասել, պետք է պատկան մարմիններից ճշտել, բայց այն, որ, այսպես կոչված, անցակետը կամ ձերբակալման կետը տեղադրելուց հետո իրավիճակը բարդացել է, դա միանշանակ է: Անցակետի տեղադրումը լրիվ այլ իրավիճակ է ստեղծել. փաստորեն, դրանից հետո Արցախն ամբողջությամբ պաշարման մեջ է »,- մեզ հետ զրույցում ասաց Բաբայանը:
Արցախի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ հաստատեց մեր տեղեկությունը. «Ավելի շատ դրա մասին տեղեկացված են իշխանությունները, որոնք մեզ ոչինչ չեն ասում, բայց ակնհայտ է, որ ապրիլի 28-ից սկսած՝ Կարմիր խաչն իր առաքելությունը չի կատարում, հիվանդներ չեն տեղափոխվում Արցախից Հայաստան, ընտանիքների միավորում եւս չի կատարվում: Առավել քան ակնհայտ է, որ նման տեսակի բոլոր գործառույթները դադարեցված են: Կոնկրետ ապրանքատեսակների մասին տեղեկություն չունեմ, բայց, որ ամենակարեւորն է, աղողջական խնդիր ունեցող մարդկանց տեղափոխում չի իրականացվում»,-ասաց նա:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Էդուրադ Շարմազանով
3901:06
«Ալեն Սիմոնյանը մի բան գիտեր, երբ ասում էր՝ ՀՀ-ն Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է, Ադրբեջանը՝ ՀՀ-ի»․ Արեգ Սավգուլյան
5300:36
«Ամեն օր է զիջման պրոցեսը և ՀՀ քաղաքացիների դեմ ծավալվող դավադրությունը․ դիմադրություն է պետք սկսել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
4800:12
«Ինչ է կատարվում երկրի հետ՝ փաշինյանական բեմի կուլիսներում»․ Արման Աբովյան
64Երեկ, 23:36
«Բաքվի այս քայլից հետո Թեհրանում էլ ավելի լրջորեն կգնահատեն ԹՐԻՓ-ի վտանգները»․ Արմեն Այվազյան
80Երեկ, 23:18
«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
72Երեկ, 22:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
86Երեկ, 21:54
«Չպետք է արդարացնենք այն ղեկավարների քայլերը, որոնք հարձակվում են եկեղեցիների վրա»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
72Երեկ, 20:42