«Արցախի շրջափակման հետևանքով հարյուրավոր երիտասարդներ խնդիրների առջև են կանգնած». ԱՀ պետնախարար

ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎՐԱ ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԵՂՄՄԱՆ ՃԱՆԱՊԱԱՐՀՆԵՐԸ
Այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատասխանատուների կողմից ներկայացվել են արցախցիների կրթության իրավունքի վրա Արցախի շրջափակման ազդեցության հետևանքները:
Հատկապես հիմա, երբ դպրոցն ավարտելուց հետո հարյուրավոր երիտասարդներ փորձում են հիմք դնել հետագա բարձրագույն կամ մասնագիտական կրթության, շրջափակման հետևանքով զրկված են Արցախից դուրս կրթություն ստանալու կամ մասնագիտություն ընտրելու, Արցախից դուրս միջբուհական քննություններին մասնակցելու հնարավորությունից: Նույնպիսի խնդիրների առաջ են կանգնած նաև շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում մնացած մեր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են կրթությունը շարունակել արցախյան բուհերում:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են այս և մյուս խնդիրները, դրանց լուծման ճանապարհները, որոշում է կայացվել առաջիկայում քննարկումներ կազմակերպել Հայաստանի Հանրապետության կրթական ոլորտի գործընկերների հետ՝ ծագած խնդիրները լուծելու հնարավոր եղանակները, դրանցից առավել օպտիմալ ու արդյունավետ տարբերակները որոշելու նպատակով:
Արցախի Հանրապետության կառավարության կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցները, ստեղծվելու են հնարավոր բոլոր պայմանները Արցախի երիտասարդության կրթության իրավունքի իրացման համար»:

«Որքա՞ն կարժենա ուսուցիչների վարձատրության համակարգի արմատական փոփոխությունը». Տիգրան Ջրբաշյան
12008:54
«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
198Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
200Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
236Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
31112.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
30712.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
30412.09.2026, 00:06
«Բոգոմոլեցն ու Գորկին դարդից կծխեին, երբ լսեին, որ էսօր դպրոցների ճակատին գրված է՝ «Լավ սովորի՛ր, որ լավ ապրես»»․ Արմեն Հովասափյան
34211.09.2026, 17:12