«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող լրջագույն խնդիրն է։ Հայացքդ ուր էլ ձգես՝ համատարած կոլապս է։ Եվ պետք չէ բնավ զարմանալ, որ խոշոր հետազոտական ծառայությունը արձանագրում է՝ Հայաստանում գրագիտության մակարդակը ոչ թե պարզապես ողբերգական է, այլ, կարելի է ասել, կրթություն չկա։
Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում ոգևորված բողոքում էր կրթության որակից՝ միաժամանակ խոստովանելով, որ այս ողբերգական պատկերից իրենք տեղյակ են։ Շուրջ ութ տարի պետության ղեկը ստանձնած անձը դժգոհում է այն դպրոցների տնօրեններից, որոնց, գրեթե առանց բացառության, նշանակել են հենց իր պաշտոնավարման տարիներին։
Եվրոինտեգրման ջատագովները, իհարկե, գիտեն, որ ցանկացած եվրոպական երկրում նման պատկերի արձանագրման դեպքում ոչ միայն կրթության ոլորտի պատասխանատուն կգրեր հրաժարականի դիմում, այլև քաղաքական պատասխանատվություն կստանձներ հենց վարչապետը։
Եթե կարճ՝ այն աշակերտը, որը 2018 թվականին սկսել է հաճախել դպրոց, այսօր 7-8-րդ դասարանում է։ Եվ հենց այդ աշակերտի կրթության արդյունքն այսօր մենք տեսնում ենք՝ նա հաճախ դպրոց է հաճախել, բայց չի ստացել անգամ տարրական գրագիտության անհրաժեշտ մակարդակը։
Ու, իհարկե, ըստ Փաշինյանի, այս ամենի մեղավորները նախկիններն են»։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
60006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
72204.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
75503.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
97330.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
111426.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
121824.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
130523.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141120.10.2026, 22:48