Ամեն ինչ արվեց՝ մեզ տիտղոսից զրկելու համար. «Շիրակ» ակումբ

«Շիրակ» սպորտային ակումբի հայտարարությունը. «Վերադառնալով Առաջին խմբից՝ «Շիրակը» դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ ու կրկին պայքարում էր տիտղոսի համար: Նման կարևորության խաղում տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար: Հավասար ընթացող մրցավեճում՝ խաղի ամենավճռորոշ պահին, ՀՖՖ-ի հետ ջերմ հարաբերություններ ունեցող լատվիացի պատուհասը հորինեց կարմիր քարտ, ինչն իր ազդեցությունը թողեց խաղի հետագա ելքի վրա: Արդյունքում «Շիրակին» կրկին միտումնավոր զրկեցին տիտղոսից, ինչպես միշտ եվրոգավաթի ուղեգիր շնորհեցին «Ալաշկերտին», գավաթն էլ նվիրեցին «Ուրարտուին»: Մինչ այդ անհիմն կերպով ՀՖՖ-ն մերժել էր «Շիրակ» ակումբի դիմումը ու անօրինական կերպով չգրանցեց Դիմիտրիյե Պոբուլիչի տրանսֆերը: Այս մասով բողոքարկել ենք ՖԻՖԱ, սակայն ինչպես հասկանում եք պատասխանը նման դեպքերում ժամանակ է պահանջում: Կարճ ասած՝ ամեն ինչ արվեց մեզ հերթական տիտղոսից կրկին զրկելու համար ու սա տեղի է ունենում որերորդ անգամ անընդմեջ:
Թե ովքեր են սպասարկելու խաղը ՀՖՖ-ն «Շիրակից» գաղտնի էր պահում մինչև խաղի նախօրեն ու դա այն դեպքում, երբ «Ուրարտուին» դա քաջ հայտնի է եղել խաղից շատ առաջ:
Խոսքը այն մրցավարի մասին է, որի անունը ամենավերջին բառերով լայն քննարկվեց ռումինական մամուլում Հայաստան-Ռումինիա (3:2) խաղից հետո (պատճառը՝ լատվիացու կայացրած որոշումներն էին՝ խաղից դուրս վիճակից գոլ, կարմիր քարտ): Ի դեպ, դրա «պատասխանը» ՀՖՖ-ի չինովնիկները ստացան պատասխան խաղում՝ ծեծի ենթարկվելով Բուխարեստում ռումինացիների կողմից, որի համար նույնիսկ բողոք չներկայացրեցին:
Խաղի տեսուչն էր տխրահռչակ Սլավա Ղազարյանը, իսկ VAR-մրցավարներն էին տխրահռչակ Զավեն Հովհաննիսյանն ու Սլավայի որդին՝ Մեսրոպը: Վերջիններս մշտապես հայտնվում են այն ժամանակ, երբ պետք է «Շիրակին» զրկել տիտղոսից:
Սիրելի շիրակցիներ, «Շիրակ» ակումբի ողջ անձնակազմն ամեն ինչ արել էր ֆուտբոլի դաշտում արդար պայքար մղելու համար: Տղաներն իրենց առավելագույնը տվեցին դաշտում: Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար: Մենք մեզ զգում էինք ինչպես տանը: «Հանրապետականը» հիշեցրեց Գյումրու Քաղաքային ստադիոնը ու թերևս սրանով ամեն ինչ ասված է: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք:
Շարունակելի…»:

Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան (տեսանյութ)
207Երեկ, 13:00
Եվգենի Պլյուշչենկոյի որդին կմրցի Ադրբեջանի համար
104221.05.2026, 18:05
«Արցախցիների դեմ ատելության քարոզին զուգահեռ՝ արցախցիները ՀՀ են բերել 3 ոսկե մեդալ»․ Գեղամ Ստեփանյան
84420.05.2026, 01:06
Կարեն Սարգսյանը՝ Եվրոպայի սամբոյի չեմպիոն
74717.05.2026, 19:00
Ըմբիշ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն
81116.05.2026, 21:36
Սարգիս Ստեփանյանը՝ Պարաբազկամարտի Եվրոպայի 6-ակի չեմպիոն
102614.05.2026, 23:48
Ջանես Նազարյանը՝ ըմբշամարտի ԵԱ չեմպիոն
88113.05.2026, 21:54
Ըմբշամարտի ԵԱ. Վահե Հովեյանը՝ ոսկե մեդալակիր (տեսանյութ)
87512.05.2026, 21:12