«ԵԿՄ, Սասուն Միքայելյան, Արամ Սարգսյան, Սպարապետի զինակիցներ, սպաներ, գեներալներ, ձայն հանեք». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․
«Սասուն, բա չե՞ս ուզում գնաս Հ1 ու տու-տու-ներդ ուղղել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող Նիկոլին, թե՞ դու էլ ես համամիտ նրա հետ։
Նիկոլ կապիտուլյանտն Արցախը համարում է Ադրբեջանի մաս։ ԵԿՄ, Սասուն Միքայելյան, Արամ Սարգսյան, Սպարապետի զինակիցներ, սպաներ, գեներալներ, ձայն հանեք, ո՞ւր եք։
Կամ Ալեն Սիմոնյանի նման ազնիվ ասեք՝ սատարում եք Նիկոլին ու ճանաչում եք Արցախն Ադրբեջանի կազմում, կամ դատապարտեք Նիկոլին։
Երրորդ ուղի չկա։
Բան ասեք՝ հասկանանաք ձեր տեսակետից, եթե ունեք, իհարկե։ Քաղաքականության մեջ կիսահղի չի լինում։ Կամ Արցախը հայկական եք ճանաչում, կամ Նիկոլի նման՝ ադրբեջանական։ Գնդակը ձեր դաշտում է:
Հ.Գ. Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչողն արժանի է հավիտենական տու-տու-ների։
Իսկ թե ինչ կասեր ու կաներ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողին Վազգեն Սպարապետը, դուք լավ պետք է իմանաք։
Դե, ձեզ տեսնեմ. Վազգեն Սպարապետի համախոհնե՞րն եք, թե՞ Արցախյան պայքարն ուրացող Նիկոլի»։

Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին
3917:52
«Ընդվզեցուցիչ երևույթ, որը մեր անմիաբանության և անհեռատես քաղաքականության հետևանքն է»․ Արամ Ա (տեսանյութ)
8214:42
Մեգան Մարքլը հրապարակել է ընտանեկան առաջին տեսանյութը՝ Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո (տեսանյութ)
22512:48
«Մեռելոցին մի սահմանափակվեք միայն գերեզման այցելելով»․ Սամվել դպիր Գրիգորյան
11510:54
«Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն է ուղարկել Հայաստան»․ Դավիթ Գալստյան
11910:18
«Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
10810:12
«Կառուցվում է Երևանի նոր կարևոր տրանսպորտային կապերից մեկը». Տիգրան Ավինյան
9709:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8508:18