Նախարարի պաշտոնը Մինասյանը ստացել է իրավապահներին աջակցելու գնո՞վ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, արդարադատության ներկայիս նախարար Գրիգոր Մինասյանի ընտանիքը՝ հայրը՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանը, եղբայրը՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, այս իշխանությունների թիրախում են 2018-ից ի վեր: 2020-ից քրեական գործ կա հարուցված, որով անցնում է Արա Մինասյանը: Եվ իշխանությունը նաև այս ընտանիքի ունեցվածքով է հետաքրքրված՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նման գործ է քննվում: Այս ընտանիքից «պլստացել» է միայն կրտսեր որդին՝ Գրիգոր Մինասյանը, ով 2022-ի դեկտեմբերի վերջին նշանակվեց նախարար: Սակայն դրանից առաջ՝ մոտ 3 ամիս, այս պաշտոնը թափուր էր: Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ գնալուց հետո Մինասյանը պաշտոնավարում էր որպես ԺՊ:
Մեզ տեղեկություններ են հասել, որ նախարարի պաշտոնը Մինասյանը ստացել է իրավապահներին աջակցելու գնով: Նա օգնել է, որ հայտնաբերվի իր ընտանիքի անդամներին, մասնավորապես՝ մորը պատկանող ինչ-որ գույք, և դրա շնորհիվ է շահել Փաշինյանի վստահությունը: Երեկ Գրիգոր Մինասյանը մեր լրագրողի հարցին ի պատասխան ասել է, որ չկա նման բան, ինքը ցուցմունք չի տվել, ոչ էլ աջակցել է իրավապահներին»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պետական հեղաշրջման մասին էր»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
412:30
«Բացառո՞ւմ եք, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդի ազատությունն արժենա նոր Սահմանադրությանը կողմ քվեարկելը»․ հարց՝ Գեղամ Մանուկյանին (տեսանյութ)
3212:18
«Փաշինյանն ինքն էլ զարմացած է՝ այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից»․ Քրիստինե Վարդանյան
3812:00
«Ինչ էլ ձեռնարկեն՝ մենք ամեն ինչի պատրաստ ենք»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
4811:54
«Այնտեղ, որտեղ ներգրավված են եղել երաշխավորներ, ավարտվել է աղետով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5011:42
«Եթե ՌԴ-ն լիներ երաշխավոր, կողմ կքվեարկեի՞ք ԹՐԻՓՓ-ին»․ լրագրողը՝ Տիգրան Աբրահամյանին (տեսանյութ)
5311:30
««Գաղտնի պլանը» ԵԱՏՄ և ՌԴ որոշ շրջանակներում ունի աջակցություն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5711:24
ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4811:06