Վանաձոր-Ալավերդի ճանապարհին բախվել են «ԿԱՄԱԶ»-ն ու Volkswagen-ը. 1 զոհ, 2 վիրավոր
![]() 500 Երեքշաբթի, 25 հուլիսի, 2023 թ., 10:18 Հուլիսի 24-ին, ժամը 20:14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ 2-րդ թունելում, տեղի է ունեցել ՃՏՊ․ թունելը երկկողմանի փակ է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «KamAZ» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 1979 թ, ՌԴ քաղաքացի) կցորդիչը և «Volkswagen » մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Վ․, ծնված 1981 թ․). վարորդ Վ. Վ.-ն հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է, իսկ ուղևորներ Ա․ Դ-ն (ծնված 1979 թ․) և Դ․ Դ-ն (ծնված 2006 թ․) հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ. թունելը երկկողմանի բացվել է։ |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
11917:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
13912:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
11111:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
36609:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
33009:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
454Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
434Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
362Երեկ, 14:42
