Ողբերգական վթարի հետևանքով երեխան մահացել է
![]() 605 Հինգշաբթի, 27 հուլիսի, 2023 թ., 23:30 Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում Ford Focus մակնիշի ատվոմեքենան դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա մխրճվել երկաթե արգելապատնեշների մեջ և մոտ 5 մետր առաջ ընթացել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու անչափահաս տղան քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Տեղում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել Արտաշատի վարչական տարածքում։ Մինչ դեպքի վայրում քննչական խումբը զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Արտաշատի բաժին, որ երեխան գիտակցության չգալով՝ մահացել է։ Իսկ վարորդին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։ Վթարի փաստով՝ Արարատի մարզային քննչական վաչրությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վիրավորի 5-ամյա որդին է։ |

Նեպալում ավտոբուսն ընկել է գետը. կա 18 զոհ (տեսանյութ)
9812:05
Կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված երիտասարդը մահացել է
10811:12
Մեքսիկայում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել (տեսանյութ)
15409:33
Մեքսիկայում սպանվել է ամենաորոնվող թմրաբարոնը՝ «Էլ Մենչո»-ն
45900:23
ՆԳՆ-ն հաստատել է՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է
175Երեկ, 22:42
Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի ձոր իջնող աստիճանների մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին
225Երեկ, 22:18
Հրազդան գետում հայտնաբերվել է նախկին դատախազի մարմինը
309Երեկ, 18:36
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա զոհ
282Երեկ, 09:30
