5 տարեկան երեխան իջել է բեռնատարից ու հայտնվել նրա անիվների տակ. նրա կյանքը փրկել չի հաջողվել
![]() 1169 Չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2023 թ., 20:42 Այսօր՝ օգոստոսի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:55-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենայով «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխայի դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ըստ շտապ օգնության և ծնողների խոսքերի՝ դիմելուց մոտ մեկ ժամ առաջ երեխան Նուբարաշենի տարածքում նստել է կայանված բեռնատարի ղեկին և խաղացել կայանված ավտոմեքենայով։ Հետո ինքնուրույն իջել է բեռնատարից, որը ինքնաշարժվել է՝ գցելով երեխային անիվների տակ։ Հայրը, նկատելով կատարվածը, երեխային իրենց մեքենայով բերել է իրենց տուն՝ Ազատամարտիկների փողոց։ Հասնելով տուն՝ նկատել են, որ երեխայի գլխին առկա են մեծ վերքեր և գանգի դեֆորմացիա, ինչպես նաև գիտակցության կորուստ։ Այդ պահին դիմել են շտապ բուժօգնությանը, որը երեխային տեղափոխել է «Մուրացան» մանկական հիվանդանոց։ Մահացածը 5-ամյա Ա. Ա.-ն է: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
20017:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
15012:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
12611:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
39009:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
34409:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
468Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
446Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
366Երեկ, 14:42
