Սևանա լճից քաղաքացու դի է դուրս բերվել
![]() 386 Երկուշաբթի, 07 օգոստոսի, 2023 թ., 11:54 Օգոստոսի 6-ին, ժամը 23:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի Շորժա հանրային լողափում քաղաքացու անձնական իրերն են գտել․ քաղաքացուն որոնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը։ Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները նշված հատվածում և մոտակա լողափների տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ։ Օգոստոսի 7-ին, ժամը 08։50-ին փրկարարները Շողակաթ համայնքին հարակից լողափից մոտ 15 մ հեռավորության և մոտ 1․8 մ խորության վրա հայտնաբերել են Ս․ Մ․-ի (ծնված 1988 թ․) դին, դուրս բերել ափ և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։ |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
20017:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
15012:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
12611:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
39009:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
34409:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
468Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
446Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
366Երեկ, 14:42
