Կապանում մեքենան գլորվել և հայտնվել է տներից մեկի մոտակայքում․ կա զոհ և տուժածներ
![]() 657 Կիրակի, 27 օգոստոսի, 2023 թ., 11:30 Օգոստոսի 27-ին, ժամը 01։29-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գ․ Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ա., ծնված 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել Գ․ Նժդեհի փողոցի տներից մեկի մոտակայքում․ ուղևոր Ա․ Խ․-ն (ծնված 1980 թ.) մահացել է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա․ Գ․-ն (ծնված 1983 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Վ․ Մ․-ին (ծնված 1980 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել Ա․ Խ․-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
11917:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
13912:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
11111:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
36609:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
33009:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
454Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
434Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
362Երեկ, 14:42
