Կատաղած շունը կծել է 3-11 տարեկան 4 երեխայի
![]() 1004 Չորեքշաբթի, 30 օգոստոսի, 2023 թ., 23:54 Օգոստոսի 30-ին Եղեգնաձորի բժշկական կենտրոնի տնօրենից ահազանգ է ստացվել, որ նույն հասցեում գտնվող ԲԿ-ի բակում կատաղած շունը կծել է քաղաքացու․ շանը բռնելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։Ժամը 16։36-ին դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, դեպքի վայր է մեկնել նաեւ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Հ․Սարգսյանը:Ժամը 16։40-ին սկսվել են որոնողական աշխատանքները։ Պարզվել է, որ չորս քաղաքացի (Գ․ Վ․ (ծնված 2013 թ․), Ս․ Թ․ (ծնված 2012 թ․), Հ․ Ա․ (ծնված 2020 թ․), Վ․ Վ․ (ծնված 2018 թ․)) շան կծածով տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար․ տուժածները ստանալով առաջին բուժօգնություն՝ տեղափոխվել են քաղաք Երեւան։ Ժամը 18:08-ին հրշեջ-փրկարարները հայտնաբերել են կատաղած շանը եւ փողային ներարկիչի միջոցով քնեցրել, իսկ ժամը 18։30-ին՝ հանձնել իրավասու մարմիններին: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
20017:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
15012:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
12611:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
39009:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
34409:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
468Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
446Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
366Երեկ, 14:42
