Իրանի նախագահը կմեկնի Անկարա
![]() 395 Երկուշաբթի, 04 սեպտեմբերի, 2023 թ., 13:12 ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը «Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մեկնել է Թեհրան, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի արտգործնախարարի, նախագահի, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ: Քննարկումներ են ծավալվել երկկողմ օրակարգային հարցերի շուրջ: Հայտնի է դարձել, որ առաջիկայում Իրանի նախագահը մեկնելու է Անկարա՝ մասնակցելու Իրան-Թուրքիա ռազմավարական հարաբերությունների գերագույն խորհրդի նիստին: Քննարկվել է Իրան-Թուրքիա-Սաուդյան Արաբիա, Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափերի ստեղծման հարցը: Բոլոր հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել Կովկասին: Իրանցի պաշտոնյաները վերահաստատել են, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությանն ու պատմական երթուղիների արգելափակմանը: Միաժամանակ Իրանը աջակցություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանն ու խաղաղության հաստատմանը»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
18617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
16317:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
14417:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
21116:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
22816:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
28815:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
19614:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
16414:36
