«Ինչո՞ւ վարժական հավաքի մասնակիցը զոհվեց սահմանին». Սևակ Հակոբյան
![]() 535 Ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2023 թ., 12:12 Լրագրող խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը՝ կից տեսանյութով. «Օրերս, երբ Նիկոլ Փաշինյանը Մարտունիում իբր պատահական հանդիպել էր զինծառայությունն ավարտած և տուն վերադարձող երիտասարդին, ասացի, որ մեր տղերքը զինծառայությունը պրծնում են, բայց քեզնից չեն պրծնում, որովհետև կարող է մի օր կանչես, ասես՝ արի գնա մեր նոր Սարդարապատում կռվի, էնտեղից կամ կթողnես տանեն Բաքու, կամ՝ ուղիղ Եռաբլուր։ Սոթքի հատվածում սեպտեմբերի 1-ին զոհված մեր երեք զինծառայողներից երկուսը՝ Անդրանիկ Անտոնյանը և Արսեն Մկրտիչյանը, այդ բախտին արժանացան։ Նրանք վարժական հավաքի մասնակից էին։ 37-ամյա Արսեն Մկրտիչյանը երկու անչափահաս դուստր ուներ, երրորդին էին սպասում։ 36-ամյա Անդրանիկ Անտոնյանը ամուսնացած էլ չէր։ Շուրջ 20 տարի առաջ ծառայել-ավարտել էին, կառավարությունն ասաց՝ եկեք գնացեք մեկ ամիս ծառայեք, էլի հետ կգաք ձեր գյուղատնտեսությունը կշարունակեք։ Զոհվեցին։ Երևի հավատացել էին խաղաղության դարաշրջանին։ Արսեն Մկրտիչյանը, արցախից էր, նրա հայրենի հողերը հանձնել են, իրեն էլ տարան զոհեցին։ Մի կես ամիս առաջ էլ հայտարարեցին, որ վարժական հավաքի մասնակիցը մոլորվել է ու անցել թշնամու դաշտ։ Հիմա գերի է պահվում այնտեղ։ Պատերազմից հետո հայկական կողմից բազմաթիվ այսպես ասած՝ մոլորվելու դեպքեր են ի հայտ եկել։ Նույն տարածքներն են, նույն տեղանքը, էսքան ժամանակ ինչի՞ չենք լսում ադրբեջանցիների մոլորվելու մասին, տպավորություն է թե բռնում ու էլի հետ եք ուղարկում։ Էս ի՞նչ բարդակ ա ժողովուրդ․ 22 միլիոն դոլար տալիս են, որ մի շենք առնեն դեսպանի համար օֆիս, բայց ինչ-որ բավարար գումար չեն տալիս, որ կահավորեն սահմանը, որ զինվորն իմանա էդ կողմ անցնի, թե չէ։ Զինվոր էլ չէ, վարժական հավաքի մասնակից, որն անգամ չգիտի ու պարտավոր էլ չէ իմանալ, թե մեր դիրքը որտեղ ա ավարտվում։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
