«Միասնական հայրենիք» խմբակցությունը չի մասնակցի Արցախի նախագահի թեկնածուի քվեարկությանը. հայտարարություն
![]() 402 Ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2023 թ., 20:42 «Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Հանրապետության նախագահի ընտրության վերաբերյալ․ «Նախորդ ամիսներին, օրենսդրական փոփոխություններով իրավական հիմքեր ապահովելուն զուգահեռ, արցախյան ներքաղաքական ետնաբեմում ընթացող խմորումները գագաթնակետին հասցվեցին Արցախի Հանրապետության չորրորդ նախագահի հրաժարականով և, ըստ նախատեսվածի, հանգուցալուծում պիտի ստանան սեպտեմբերի 9-ին՝ պայմանավորվածության արդյունքում առաջադրված թեկնածուի նշանակմամբ։ Խորհրդարանում ներկայացված չորս խմբակցությունները շարունակաբար ստեղծում են իրավաքաղաքական այնպիսի պայմաններ, որոնք ոչ միայն սահմանափակում, այլև ոտնահարում են մարդու արժանապատվությունը, նրա հիմնական իրավունքներն ու ազատությունները։ Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուստի ժողովրդական լայն զանգվածների կարծիքի շրջանցմամբ Հանրապետության նախագահի ընտրությունը ոտնձգություն է սահմանադրական կարգի նկատմամբ։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը, հավատարիմ մնալով 2020թ․ ընտրությունների արդյունքում ստացած վստահության քվեին, դատապարտելով անհավասար մրցակցային պայմաններն ու կանխորոշված ընտրական արդյունքը, անմասն մնալով Արցախի քաղաքական ուժերի կոլեկտիվ արկածախնդիր անհեռատեսությունից, ինչպես նաև հաշվի առնելով Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ընտրության ֆոնին ստեղծված հանրային անհանդուրժողականության մթնոլորտը, հայտարարում է, որ «Միասնական հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու Հանրապետության նախագահի թեկնածուի քվեարկությանը։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը փոխադարձում է սթափության, հավասարակշռության և արկածախնդրության չտանելու կոչերը՝ գործող դերակատարներից պահանջելով դուրս չգալ լիազորություների շրջանակից, ապահովել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, իսկ քաղաքացիներին կոչ է անում ցուցաբերել բարձր քաղաքացիական գիտակցություն և իրացնել Սահմանադրությամբ ամրագրված իրենց իրավունքները։
|

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
