Տղամարդը Եղեգիս գետում էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու ժամանակ հոսանքահարվել և տեղում մահացել է
![]() 739 Ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2023 թ., 22:00 Այսօր՝ սեպտմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:50 սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բուժանձնակազմի կողմից, որ կանչով մեկնել են Եղեգնաձորից դեպի Շատին գյուղ տանող ճանապարհ, որտեղ ջրի մեջ հայտնաբերել են դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 54-ամյա Սուրեն Հ.-ն Եղեգիս գետից էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու նպատակով մտել է իր առանձնատանը հարակից սելավատար, որտեղ էլ հոսանքահարվել և տեղում մահացել է: Ոստիկաններն ու քննիչները նշած վայրի հարակից տարածքում հայտնաբերել են հաղորդալարեր և ձկնորսական ցանց: Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
11917:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
13912:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
11111:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
36609:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
33009:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
454Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
434Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
362Երեկ, 14:42
