«Ադրբեջանը կբացի Հայաստանից եկող բեռների ճանապարհը մի պայմանով». Հիքմեթ Հաջիևը` Reuters-ին
![]() 619 Ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2023 թ., 23:06 «Ադրբեջանը թույլ կտա ԿԽՄԿ-ին Հայաստանից տանել Ղարաբաղի հայ բնակչության համար ուղարկված սննդամթերքը՝ պայմանով, որ միաժամանակ թույլ տրվի Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության մեքենաների մուտքը»,- այս դիրքորոշումը հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Reuters-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ «փորձնական ծրագրով հնարավոր է միաժամանակ օգտագործել Լաչին-Խանքենդի (հակառակորդն այդպես է անվանում Ստեփանակերտը և Աղդամ-Խանքենդի ճանապարհները բեռնափոխադրումների համար։ Սա կարող է նվազեցնել լարվածությունը և խթան դառնալ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների համար»։ Հաջիևը նշել է նաև այս հարցի քննարկումը սեպտեմբերի 1-ին նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ «Առաջարկվում էր բացել երկու ճանապարհները միաժամանակ, ինչին Ադրբեջանն անմիջապես համաձայնեց»,- ասել է Հաջիևը՝ նշելով, որ Աղդամի ճանապարհի մի մասը բետոնե բլոկներով փակվել է «ղարաբաղյան անջատողականների» կողմից։ «Պետքարտուղար Բլինքենի հետ հեռախոսազրույցից անցել է մեկ շաբաթ, բայց առաջընթաց չկա»,- նշել է Հաջիևը։ |

«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
7419:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
9719:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
8319:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
14318:09
«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
11417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
21417:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
15416:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
12716:30
