Հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ադրբեջանը դիտմամբ ձախողում է գործընթացը»․ Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանը դիտմամբ ձախողում է գործընթացը»․ Տիգրան Աբրահամյան
468
Կիրակի, 10 սեպտեմբերի, 2023 թ., 15:30

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաշվի առնելով ադրբեջանցիների՝ Արցախում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ռուսական առաջարկի մերժումը, որն ուղեկցվել է պայմանների փոփոխությունների նոր պահանջներով, Արցախի իշխանությունն անընդունելի է համարել Ադրբեջանի քայլերը և թույլ չի տվել Ակնայով ՌԴ Կարմիր Խաչի հումանիտար բեռի մուտքն Ասկերան:
Ռուսական կողմի համար Արցախի մոտեցումը լիովին ընկալելի է, որովհետև Ադրբեջանը սկզբում ընդունել է ռուսական առաջարկը, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր պահանջներով, ինչով խախտվել է միջնորդության ողջ էությունը:
Ե՛վ ՌԴ-ի, և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի համար կարծում եմ ակնհայտ է, որ Ադրբեջանը դիտմամբ ձախողում է գործընթացը, որպեսզի հիմք նախապատրաստի ուժային օպերացիաների համար:
Որքան ես եմ տեղյակ, այս պահին էլ բանակցություններ են գնում Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու ուղղությամբ, ինչից էլ կախված է, թե հետագա իրադարձությունները ինչ հունով կզարգանան»։