Ինչո՞ւ է ոստիկանությունն ուղեփակոցներ դրել Երևան մտնող ճանապարհներին. պարզաբանում
![]() 483 Երկուշաբթի, 11 սեպտեմբերի, 2023 թ., 18:24 Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Երևան մտնող ճանապարհներին ուղեփակոցներ տեղադրելու մասին լուրերի կապակցությամբ․ «Սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից շրջանառվում է տեղեկություն, թե ոստիկանությունն ուղեփակոցներ է դրել Երևան մտնող ճանապարհներին, և այս կապակցությամբ ներկայացվում են տարբեր պատճառաբանություններ: Հայտնում ենք, որ սեպտեմբերի 11-ից 15-ը Հայաստանի տարածքում անցկացվում է «Կանալ-խափանում» միջազգային հակաթմրանյութային գործողությունը, որի համակարգման շտաբը գտնվում է Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում: Նախատեսված է՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտի մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների ներկրման կանխում, թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորումների հայտնաբերում, թմրամիջոցների անօրինական շրջանառության ֆինանսական հենքերի քայքայում, ինչպես նաև թմրամիջոցների, զենք-զինամթերքի ու պայթուցիկ նյութերի հայտնաբերում և առգրավում: Գործողությունն անցկացվում է Հայաստանի ողջ տարածքում և սահմանային բոլոր անցակետերում»: |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
