«Եվրոպայում միջանցք ասում են` հասկանալով տրանսպորտային հաղորդակցությունը». Նիկոլ Փաշինյան
![]() 404 Չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2023 թ., 18:12 «Մեզ համար անընդունելի է ու կարմիր գիծ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի տակ դնող ցանկացած հայտարարություն: Բայց ես նաև ուզում եմ վերահաստատել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միակ կետ՝ սուվերենության որոշակի սահմանափակմամբ, նախատեսված է միայն Լաչինի միջանցքը: Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցք նախատեսված չէ: Այստեղ շատ կարևոր է, որ մենք միջազգային հանրության ականջին շփոթ չստեղծենք: Օրինակ՝ Եվրոպայում միջանցք ասում են՝ հասկանալով տրանսպորտային հաղորդակցությունը: Շատ դեպքերում, օրինակ, Ադրբեջանի որոշ շրջանակներ օգտագործում են սխալ կոնտեքստներ՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ նկրտումներ ունենալով: Դա մեզ համար կարմիր գիծ է»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մի գաղտնիք ասեմ՝ հենց Հայաստանի ներսում կառուցվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագիր: Եվ մենք կոմունիկացիոն խնդիրներ ունենք ինքներս մեր հետ և միջազգային հանրության հետ: Եվ Ադրբեջանի որոշ շրջանակներ սա օգտագործում են Հայաստանի դիրքորոշումն ապակառուցողական որակելու համար: «Մենք դեմ չենք, որ մեր տարածքով անցնեն տարածաշրջանային գազամուղեր, նավթամուղեր, էլեկտրական հաղորդման գծեր, մենք, ընդհակառակը, շահագրգռված և հետաքրքրված ենք այդ ծրագրերով, և այս ամենը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում, ինչպես նաև մյուս երկրների ինքնիշխանության իրավազորության և սահմաններում»։ |

«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
7419:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
9719:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
8319:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
14318:09
«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
11417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
21417:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
15416:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
12716:30
