Հորը, քրոջ ամուսնուն, ընկերուհուն, ազգականներին ՔՊ-ական պատգամավորը ԱԺ-ում աշխատանքի է տեղավորել. «Ժողովուրդ»
![]() 329 Հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2023 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն իր ծանոթ-բարեկամներին Ազգային ժողովում աշխատանքի է տեղավորում: Օգտվելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հովանավորությունից՝ նա, իր հորից սկսած, փեսային, ազգականին, ընկերուհուն աշխատանքի է տեղավորել: Այս ընթացքում Հասմիկ Հակոբյանը հասցրել է՝ • հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին տեղավորել ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում, • իր ազգական Նինա Հակոբյանին աշխատանքի է տեղավորել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ՝ որպես գործավարուհի, • քրոջ ամուսնուն՝ Վարոյին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարորդ, • իր աղջկա դասընկերուհու մորը և մյուս ծանոթին էլ տեղավորել է խորհրդարանի բուժկետում, և նրանցից մեկը բուժկետի բուժքույրն է՝ Լիլիթ Օհանյանը, Օրաթերթն այս առիթով մեկնաբանություն վերցրել է Հասմիկ Հակոբյանից, որը, բնականաբար, չի հերքել տեղեկությունները՝ նշելով, որ ոչ մեկը չպետք է տուժի՝ մյուսի պաշտոնով պայմանավորված: Իսկ 2018թ-ից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «Կառավարման համակարգը ո՞նց է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ. բոլորին բերել լցրել են պետական կառավարման համակարգ, իսկ հիմա նման խնդիր չկա դրված»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
18617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
16317:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
14417:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
21116:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
22816:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
28815:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
19614:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
16414:36
