Ուկրաինան Արայիկ Հարությունյանին մեղադրում է իր ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների համար
![]() 624 Հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2023 թ., 20:12 Ուկրաինական հայտնի «Միրոտվորեց» հարթակում ընդգրկվել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի անունը։ Հարթակը, որն Ուկրաինայում հռչակված է որպես «Ուկրաինայի ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների ուսումնասիրության կենտրոնի ինտերնետային ներկայացուցչություն», հրապարակում է անձանց տվյալներ, որոնց Ուկրաինան մեղադրում է իր դեմ գործողություններ իրականացնելու համար։ Արայիկ Հարությունյանին հարթակում ներկայացնում են՝ որպես «Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության պուտինամետ կեղծ նախագահ», ով պաշտոնավարել է 2020-23 թվականներին, մեղադրում են ռուսական քաղաքական կուրսին աջակցելու, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները Ռուսաստանի կազմում ընդգրկելու փաստը ողջունելու մեջ։ «Միրոտվորեց» հարթակն իր հրապարակումը համարում է «հանցագործության մասին հաղորդում» և Ուկրաինայի իրավապահ մարմիններին հորդորում հետամուտ լինել հրապարակման մեջ նշված փաստերին։ Հարթակը հղումներ է անում նաև Արայիկ Հարությունյանի նախկին մի շարք գրառումներին, որոնք, իբրև թե, ոտնձգություն են Ուկրաինայի ամբողջականության նկատմամբ: |

«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
7419:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
9719:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
8319:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
14318:09
«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
11417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
21417:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
15416:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
12716:30
