ՔՊ-ի հույսը հնդիկներն ու մարզերի բնակիչներն են. «Հրապարակ»
![]() 360 Ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2023 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իր ուսապարկերը պատեհ-անպատեհ հայտարարում են, թե Հայաստանում ընտրությունները կեղծելու թեման փակված է, սակայն Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, «տասովշչիկների» շրջանում իրար են փոխանցում, թե իշխող թիմն ինչ սխեմաներ է մտադիր գործարկել՝ իր օգտին քվեներ ապահովելու համար։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ սեպտեմբերի 17-ի ընտրություններին իշխանության գլխավոր հույսը վարչական ռեսուրսն է՝ թաղապետերը, քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկների ղեկավարները, որոնք իրենց կոլեկտիվներին, հին ու բարի ժամանակների պես, ուղղորդելու են ընտրատեղամասեր, անգամ ապացույցներ են պահանջելու՝ սպառնալով չընտրվելու դեպքում զրկել աշխատանքից։ Մարդկանց պարտադրաբար տանելու են տեղամասեր և ստիպելու են, որ իշխանության թեկնածուին ընտրեն: Գաղտնիք չէ, որ բոլոր իշխանությունները վարչական ռեսուրսի շնորհիվ կայուն ընտրազանգված են ապահովել՝ մոտավորապես 20-30 տոկոսի չափով։ Բացի այդ, ՔՊ-ում նաև հաշվել են Հայաստանում բնակվող հնդիկներին և պատրաստվում են նրանց ընտրատեղամասեր տանել՝ քվեարկելու։ Բանն այն է, որ ՏԻՄ ընտրությունների դեպքում Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս, որ Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձինք, որոնք մեկ տարուց ավելի հաշվառված են Երևանում, ընտրելու իրավունք ունենան և մասնակցեն ընտրություններին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ում «գույքագրել» են հատկապես շինարարական ընկերություններում, Վահան Քերոբյանին պատկանող Մենյու․ամ և սննդի առաքման այլ կազմակերպություններում աշխատող հնդիկներին, որոնց մտադիր են տեղամասեր տանել ևԱվինյանի օգտին ձայն ապահովել։ Մեր աղբյուրը կոնկրետ թիվ չնշեց, սակայն ՀՀ-ում այս պահին պաշտոնապես 12 հազար հնդիկ է բնակվում, ոչ պաշտոնական՝ 30 հազար թիվն են նշում։ Եթե նրանց հասցրել են հաշվառման վերցնել մայրաքաղաքում, նրանք ՔՊ-ի ընտրողներն են: Չնայած այս մարդիկ չեն տիրապետում մեր մայրենի լեզվին, սակայն հոգ չէ, օրենքն այդ խնդիրն էլ է կարգավորում։ ՀՀ ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն. «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրել այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, այցելու: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է: Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում»: Ի դեպ, խիստ խորհրդանշական է, որ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ 2021-ին, Հայաստանում տեղադրվեց Հնդկաստանի քաղաքական և հոգեւոր առաջնորդ Գանդիի արձանը։ Իշխող ուժի հույսը, սակայն, միայն հնդիկներն ու վարչական ռեսուրսը չեն, այլև Երևանում նախապես գրանցված մարզերի բնակիչները, որոնք ևս Երևանի քաղաքապետ կարող են ընտրել։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Երևանի ավագանու ընտրություններին ընտրական իրավունք ունեցողների թվին են դասվում 18 տարին լրացած, մինչև քվեարկության օրը Երևանում առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիները։ Դիտորդական մի շարք կազմակերպություններ վերջին օրերին պատկան կառույցներից պահանջել էին վիճակագրություն, թե միայն 2022 թվականին մարզերից որքան մարդու են հաշվառել Երևանում։ Վիճակագրությունը խոսուն է, միայն երեք վարչական շրջանում մոտ 4 հազար նոր բնակիչ է հաշվառվել, ընդ որում՝ մեծ մասը՝ չորրորդ եռամսյակում, տարեվերջին, երբ իշխանությունները սկսել են լրջորեն պատրաստվել ընտրություններին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
