Հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Պետական համակարգի աշխատակիցներին միկրոավտոբուսներով Շիրակից տեղափոխում են Երևան». ահազանգ

«Պետական համակարգի աշխատակիցներին միկրոավտոբուսներով Շիրակից տեղափոխում են Երևան». ահազանգ
308
Ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2023 թ., 16:18

Գյումրու ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանական հանրահավաքին մասնակցելու համար նույնիսկ հեռավոր մարզերի ամենահեռավոր բնակավայրերից մարդկանց տեղափոխում են Երևան՝ մասնակցելու իշխանությունների կողմից կազմակերպած հանրահավաքին։
Այսօր բազմաթիվ ահազանգեր եմ ստացել Շիրակի մարզի տարբեր համայնքներից այն մասին, որ Երևանի ավագանու ընտրությունների ՔՊ ամփոփիչ հանրահավաքին մասնակցելու համար, հիմնականում պետական համակարգի աշխատակիցներին միկրոավտոբուսներով տեղափոխում են Երևան։ Նույնիսկ մարզի ամենահեռավոր և փոքր համայնքներից մարդկանց տեղափոխում են շրջկենտրոններ, այնուհետև՝ Երևան։ «Ի աջակցություն վարչապետի» մայրաքաղաք են «հրավիրվել» գրեթե բոլոր գյուղերի վարչական ղեկավարները, գյուղապետարանի օպերատորները, այլ աշխատակիցներ։ Բոլորին հասկացրել են, որ պարտադիր է մասնակցել հանրահավաքին՝ հետագայում տարաբնույթ խնդիրներից խուսափելու համար։
Հարց է առաջանում՝ ի՞նչ կապ ունեն մարզերի պետական համակարգի աշխատակիցները Երևանի ավագանու ընտրությունների հետ։
Այս ամենը վարչական ռեսուրսի անխնա օգտագործում է՝ ի շահ իշխանական թեկնածուի շուրջ ժողովրդի աջակցության իմիտացիա ստեղծելու համար»:

Աղբյուրը`   Նարեկ Միրզոյան