ՆԱՏՕ-ն հայտարարում է Սառը պատերազմից ի վեր ամենամեծ զորավարժությունների մասին

Հյուսիսատլանտյան դաշինքը 2024 թվականին կանցկացնի իր պատմության մեջ ամենախոշոր զորավարժությունները սառը պատերազմից հետո, ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը Օսլոյում ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբների պետերի տարեկան համաժողովի շրջանակներում։
«2024 թվականին դաշինքը կանցկացնի Սառը պատերազմից ի վեր ամենամեծ հավաքական պաշտպանության զորավարժությունները՝ «Անսասան պաշտպան»-ը: Ավելի քան 40 հազար զինվորականներ դաշինքի անդամ տարբեր երկրներից զորավարժություններ կանցկացնեն Գերմանիայում, Լեհաստանում և Բալթյան երեք երկրներում»,- Բաուերի խոսքերն է մեջբերում РБК-ն։
Ռազմական կոմիտեի ղեկավարի խոսքով՝ դաշինքը «սպասում է հավաքական պաշտպանության նոր դարաշրջանի»։ «Մենք երբեք ավելի ուժեղ և ավելի պատրաստված չենք եղել»,- ընդգծել է Բաուերը։
«Անսասան պաշտպան» զորավարժությունները, որոնց ընթացքում իրականացվում է կոլեկտիվ պաշտպանություն, պարբերաբար տեղի են ունենում: Վերջին անգամ զորավարժությունները տեղի են ունեցել 2021 թվականին, երբ դրանց մասնակցել են ավելի քան 9 հազար զինվորականներ ՆԱՏՕ-ի ավելի քան 20 երկրներից և գործընկերներից։
Այն մասին, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է անցկացնել Սառը պատերազմից ի վեր իր ամենախոշոր զորավարժությունները, սեպտեմբերի 10-ին հայտնել է The Financial Times (FT) թերթը՝ հղում անելով դաշինքի պաշտոնյաներին։ Սպասվում է, որ զորավարժությունները կներառեն 500-ից 700 մարտական ինքնաթիռ և ավելի քան 50 նավ, հայտնել են թերթի աղբյուրները։ Զորավարժություններին ընդհանուր առմամբ կմասնակցի 32 երկիր, այդ թվում՝ Շվեդիան, որի հայտը ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ դեռևս չի վավերացվել Թուրքիայի և Հունգարիայի կողմից։

«Կենսաբազմազանության պահպանման հարցում համայնքները չպետք է լինեն վերջնական որոշում կայացնողը»․ Օլեգ Դուլգարյան
3120:48
«ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը»․ «Տաշիր Կապիտալ»
6019:36
«Ով հեռախոսով եսիմ ինչեր ա նկարում՝ պիտի հաղորդավար կամ լրագրող ասե՞ք»․ Նանա Սարգսյան
9417:06
«Վատացել է 36 օր հացադուլում գտնվող Աշոտ Բադալյանի վիճակը»․ Սյուզի Բադոյան
9216:18
«Ես հայ եմ, և ինձ համար շատ կարևոր է ելույթ ունենալ այստեղ՝ Հայաստանում»․ COP17-ի մասնակից (տեսանյութ)
10816:00
«Հերթական բազմահարկի թույլտվությունն են տալիս, երբ անգամ մեքենայի անցնելու տեղ չկա»․ Վահե Գրիգորյան
9515:48
«Ամենավատ երազում անգամ անպատկերացնելի էր, թե ինչպես են այլանդակել Ծաղկաձորը»․ Լիլիթ Գալստյան
9715:18
Փարիզում ուսանողները փակել են Լուվրի մուտքերը՝ հաջակցություն դպրոցականների բողոքի ցույցերի (տեսանյութ)
23814:42